«Կենտրոնական (բասկետբոլ)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. thumb|250px|right|[[Շաքիլ Օ'Նիլը]] [[Պատկեր: AAAA1801.jpg|thumb|right|Հայտնի չին կենտրոնական [[Յա... |
(Տարբերություն չկա)
|
18:47, 29 Ապրիլի 2012-ի տարբերակ
Կենտրոնականը կամ 5-րդ համարը դիրք է բասկետբոլում, որի դերում հանդես եկող բասկետբոլիստը սովորաբար պետք է լինի թիմի ամենաբարձրահասակը, ինչպես նաև` կարող է լինել ամենամարմնեղը կամ ամենաուժեղը: Միջազգային ստանդարտներով կենտրոնականի դիրքը նշանակվում է C տառով:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող այժմյան կենտրոնականների հասակը տատանվում է 208-ից 221 սմ-ի միջև:
Կենտրոնականի հիմնական գործը հարձակման մեջ օղակի տակ պայքարելն է, այսինքն` կենտրոնականը պետք է մոտ գտնվի զամբյուղին, որովհետև շատ հաճախ կենտրոնականները կանոնավոր կերպով չեն կարողանում կատարել արդյունավետ միջին կամ երեքմիավորանոց նետումներ: Պաշտպանության մեջ կենտրոնականը պետք է հնարավորինս ուշադիր հետևի գնդակի, որպեսզի հնարավոր դեպքերում բլոկ դնի, կամ էլ հակառակորդի ձախողված նետումից հետո տիրանա անդրադարձին:
Ենթադրվում է, որ կենտրոնականները և ծանր հարձակվողները վատ են իրացնում տուգանային նետումները, ուստի հակառակորդ թիմերը կարող են հենց նրանց վրա իրացնել միտումնավոր տուգանքներ: Այս ստրատեգիան NBA-ում հայտնի դարձավ որպես Hack-a-Shaq: