«Պրոտերոզոյան դարաշրջան»–ի խմբագրումների տարբերություն
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 1. | Տող 1. | ||
'''Պրոտերոզոյան դարաշրջան, պրոտերոզոյ''' ({{lang-grc|πρότερος}} «առաջին, ավագ» + {{lang-el2|ζωή}} «կյանք»), [[երկրաբանական դարաշրջան]]<ref>{{cite web |url=https://www.oxforddictionaries.com/definition/english/Proterozoic |title=Proterozoic – definition of Proterozoic in English from the Oxford dictionary |publisher=OxfordDictionaries.com |access-date=2016-01-20 }}</ref><ref>[https://www.dictionary.com/browse/proterozoic Proterozoic]</ref>, որ եղել է 2500-ից մինչև 541,0 ± 1,0 մլն տարի առաջ<ref name="ISC_2012">[http://www.stratigraphy.org/ics%20chart/ChronostratChart2012.pdf ''Международная стратиграфическая шкала'' (версия за август 2012)] на сайте Международной комиссии по стратиграфии</ref>։ Հաջորդել է [[ |
'''Պրոտերոզոյան դարաշրջան, պրոտերոզոյ''' ({{lang-grc|πρότερος}} «առաջին, ավագ» + {{lang-el2|ζωή}} «կյանք»), [[երկրաբանական դարաշրջան]]<ref>{{cite web |url=https://www.oxforddictionaries.com/definition/english/Proterozoic |title=Proterozoic – definition of Proterozoic in English from the Oxford dictionary |publisher=OxfordDictionaries.com |access-date=2016-01-20 }}</ref><ref>[https://www.dictionary.com/browse/proterozoic Proterozoic]</ref>, որ եղել է 2500-ից մինչև 541,0 ± 1,0 մլն տարի առաջ<ref name="ISC_2012">[http://www.stratigraphy.org/ics%20chart/ChronostratChart2012.pdf ''Международная стратиграфическая шкала'' (версия за август 2012)] на сайте Международной комиссии по стратиграфии</ref>։ Հաջորդել է [[արխեյան դարաշրջան]]ին։ |
||
Պրոտերոզոյան դարաշրջանն ամենաերկարատևն է Երկրի պատմության մեջ։ |
Պրոտերոզոյան դարաշրջանն ամենաերկարատևն է Երկրի պատմության մեջ։ |
||
Տող 17. | Տող 17. | ||
=== Երկիր-ձնագունդ === |
=== Երկիր-ձնագունդ === |
||
Բնական էվոլյուցիայի արդյունքում Արևն ավելի ու ավելի շատ էներգիա է տվել արխեյի և պրոտերոզոյան դարաշրջաններում, Արևի [[ |
Բնական էվոլյուցիայի արդյունքում Արևն ավելի ու ավելի շատ էներգիա է տվել արխեյի և պրոտերոզոյան դարաշրջաններում, Արևի [[լուսատվություն]]ը բարձրանում է 6 %-ով յուրաքանչյուր մեկ մլրդ տարում<ref name="Lunine">J.I. Lunine. Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2.</ref>։ Արդյունքում Երկիրն սկսել է ավելի շատ էներգիա ստանալ Արևից պրոտերոզոյում։ Այնուամենայնիվ, Երկիրը չի տաքացել։ Դրա փոխարեն, ըստ երկրաբանական տվյալների, պրոտերոզոյի սկզբում Երկիրն սկսել է սառչել։ Սառցաշերտերը, որ գտնվել են Հարավային Աֆրիկայում, վերագրվում են 2,2 մլրդ տարի առաջ ընկած ժամանակահատվածին, իսկ պալեոմագնիսային չափումների տվյալները ցույց են տվել, որ դրանք գտնվել են հսարակածի շրջանում։ Այսպիսով՝ սառցակալումը, որը հայտնի է որպես [[գուրոնյան սառցակալում]], հավանաբար եղել է գլոբալ։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այդ և պրոտերոզոյի մյուս սառցե դարաշրջաններն այնքան լուրջ են եղել, որ երկրագունդն ամբողջությամբ սառցակալել է բևեռներից մինչև հասարակած։ Այդ վարկածը կոչվում է Երկիր-ձնագունդ<ref name=Snowball>{{cite web|title=Snowball Earth|publisher=snowballearth.org (2006–2009)|url=http://www.snowballearth.org/index.html|accessdate=2012-04-13|archiveurl=https://www.webcitation.org/69kxoTri0?url=http://www.snowballearth.org/index.html|archivedate=2012-08-08}}</ref>։ |
||
Սառցե դարաշրջանը շուրջ 23 մլրդ տարի առաջ կարող էր ուղղակիորեն լինել [[Երկրի մթնոլորտ|մթնոլորտում]] թթվածնի խտության ավելացման հետևանք, ինչը հանգեցրել է [[մեթան]]ի (CH<sub>4</sub>) պարունակության նվազման։ Մեթանն ուժեղ ջերմոցային գազ է, սակայն թթվածնի հետ փոխազդում է՝ առաջացնելով [[Ածխաթթու գազ| ածխաթթու գազ (CO<sub>2</sub>)]], որը պակաս արդյունավետ ջերմոցային գազ է<ref name="Lunine" />։ Երբ մթնոլորտում հայտնվել է ազատ թթվածին, մեթանի խտությունը կարող էր կտրուկ անկում ապրել, ինչը հանգեցրել է [[ջերմոցային էֆեկտ]]ի նվազմանն ու սառցակալմանը<ref name=SnowballCause>{{cite web|title=What caused the snowball earths?|publisher=snowballearth.org (2006–2009)|url=http://www.snowballearth.org/cause.html|accessdate=2012-04-13|archiveurl=https://www.webcitation.org/69kxoz5qI?url=http://www.snowballearth.org/cause.html|archivedate=2012-08-08}}</ref>։ |
Սառցե դարաշրջանը շուրջ 23 մլրդ տարի առաջ կարող էր ուղղակիորեն լինել [[Երկրի մթնոլորտ|մթնոլորտում]] թթվածնի խտության ավելացման հետևանք, ինչը հանգեցրել է [[մեթան]]ի (CH<sub>4</sub>) պարունակության նվազման։ Մեթանն ուժեղ ջերմոցային գազ է, սակայն թթվածնի հետ փոխազդում է՝ առաջացնելով [[Ածխաթթու գազ| ածխաթթու գազ (CO<sub>2</sub>)]], որը պակաս արդյունավետ ջերմոցային գազ է<ref name="Lunine" />։ Երբ մթնոլորտում հայտնվել է ազատ թթվածին, մեթանի խտությունը կարող էր կտրուկ անկում ապրել, ինչը հանգեցրել է [[ջերմոցային էֆեկտ]]ի նվազմանն ու սառցակալմանը<ref name=SnowballCause>{{cite web|title=What caused the snowball earths?|publisher=snowballearth.org (2006–2009)|url=http://www.snowballearth.org/cause.html|accessdate=2012-04-13|archiveurl=https://www.webcitation.org/69kxoz5qI?url=http://www.snowballearth.org/cause.html|archivedate=2012-08-08}}</ref>։ |
||
Տող 46. | Տող 46. | ||
* [http://medbiol.ru/medbiol/lifehist/000a07bd.htm Պրոտերոզոյ] |
* [http://medbiol.ru/medbiol/lifehist/000a07bd.htm Պրոտերոզոյ] |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Երկրաբանական դարաշրջաններ]] |
[[Կատեգորիա:Երկրաբանական դարաշրջաններ]] |
06:34, 7 Հուլիսի 2020-ի տարբերակ
Պրոտերոզոյան դարաշրջան, պրոտերոզոյ (հին հունարեն՝ πρότερος «առաջին, ավագ» + ζωή «կյանք»), երկրաբանական դարաշրջան[1][2], որ եղել է 2500-ից մինչև 541,0 ± 1,0 մլն տարի առաջ[3]։ Հաջորդել է արխեյան դարաշրջանին։
Պրոտերոզոյան դարաշրջանն ամենաերկարատևն է Երկրի պատմության մեջ։
Պարբերացում
Պրոտերոզոյը բաժանվում է երեք ժամանակաշրջանների.
Առավել նշանակալի իրադարձություններ
- Թթվածնային աղետը պալեոպրոտերոզոյում, Երկրի օզոնային շերտի ձևավորում,
- Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից ծավալի ձևավորում[5],
- Երկրի պատմության ամենաերկարատև՝ գուրոնյան սառցակալումը (2,4-2,1 մլրդ տարի առաջ), գլոբալ սառցակալման մի քանի փուլեր նեոպրոտերոզոյում,
- Ի հայտ են եկել բազմաբջիջ օրգանիզմներ՝ սպունգներ, սնկեր։
- Նախակորիզավորների (բակտերիաներ և միաբջիջ ջրիմուռներ, որոնք հավանաբար բնակվել են նաև ցամաքում՝ ջրամբարների մոտ գտնվող մասնակի ջրածածկման գոտիներում) կենսագործունեության արդյունքը դարձել է հողի ձևավորումը։
Երկիր-ձնագունդ
Բնական էվոլյուցիայի արդյունքում Արևն ավելի ու ավելի շատ էներգիա է տվել արխեյի և պրոտերոզոյան դարաշրջաններում, Արևի լուսատվությունը բարձրանում է 6 %-ով յուրաքանչյուր մեկ մլրդ տարում[6]։ Արդյունքում Երկիրն սկսել է ավելի շատ էներգիա ստանալ Արևից պրոտերոզոյում։ Այնուամենայնիվ, Երկիրը չի տաքացել։ Դրա փոխարեն, ըստ երկրաբանական տվյալների, պրոտերոզոյի սկզբում Երկիրն սկսել է սառչել։ Սառցաշերտերը, որ գտնվել են Հարավային Աֆրիկայում, վերագրվում են 2,2 մլրդ տարի առաջ ընկած ժամանակահատվածին, իսկ պալեոմագնիսային չափումների տվյալները ցույց են տվել, որ դրանք գտնվել են հսարակածի շրջանում։ Այսպիսով՝ սառցակալումը, որը հայտնի է որպես գուրոնյան սառցակալում, հավանաբար եղել է գլոբալ։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այդ և պրոտերոզոյի մյուս սառցե դարաշրջաններն այնքան լուրջ են եղել, որ երկրագունդն ամբողջությամբ սառցակալել է բևեռներից մինչև հասարակած։ Այդ վարկածը կոչվում է Երկիր-ձնագունդ[7]։
Սառցե դարաշրջանը շուրջ 23 մլրդ տարի առաջ կարող էր ուղղակիորեն լինել մթնոլորտում թթվածնի խտության ավելացման հետևանք, ինչը հանգեցրել է մեթանի (CH4) պարունակության նվազման։ Մեթանն ուժեղ ջերմոցային գազ է, սակայն թթվածնի հետ փոխազդում է՝ առաջացնելով ածխաթթու գազ (CO2), որը պակաս արդյունավետ ջերմոցային գազ է[6]։ Երբ մթնոլորտում հայտնվել է ազատ թթվածին, մեթանի խտությունը կարող էր կտրուկ անկում ապրել, ինչը հանգեցրել է ջերմոցային էֆեկտի նվազմանն ու սառցակալմանը[8]։
Անվանում
Էոզոյ, էոզոյան ժամանակաշրջան (հին հունարեն՝ ἕως – արևածագ, էոզոյ – կյանքի արևածագ) ներկայում հնացած տերմին է, որ 1865 թվականին առաջարկել է գերմանացի երկրաբան, Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիայի պրոֆեսոր Բեռնարդ Կոտտան[9] (1808-1879) «Մեր ժամանակի երկրաբանությունը» գրքում որպես երկրաժամանակագրական սանդղակի տարր[10]։ Օգտագործվել է Ջոն Դոուսոնի կողմից մինչքեմբրիի և գլխավորապես պրոտերոզոյի բոլոր կազմավորումները նշելու համար[11]։ Պրոտերոզոյ տերմինը ներմուծել է Է. Էմմոնսը 1888 թվականին[12]։
Օգտակար հանածոներ
Վաղ պրոտերզոյը եղել է երկաթահանքային կուտակումների ժամանակաշրջան (օրինակ՝ Կրիվոյ Ռոգ, Կուրսկի մագնիսային անոմալիա)։
Աֆրիկայի հարավում այդ ժամանակահատվածում ձևավորվել են ոսկու-ուրանա-ծծմբահրաքարային խառնահանքեր։
Ուշ պրոտերոզոյը հայտնի է երկաթահանքերով (օրինակ՝ Ուրալում), պղնձա-բամզամետաղային հանքավայրերով (օրինակ՝ Ավստրալիա), ինչպես նաև ուրանային, կոբալտի, պղնձային, անագի հանքավայրերով։
Ծանոթագրություններ
- ↑ «Proterozoic – definition of Proterozoic in English from the Oxford dictionary». OxfordDictionaries.com. Վերցված է 2016-01-20-ին.
- ↑ Proterozoic
- ↑ Международная стратиграфическая шкала (версия за август 2012) на сайте Международной комиссии по стратиграфии
- ↑ Speer, Brian. «The Proterozoic Eon». University of California Museum of Paleontology.
- ↑ История атмосферы и гидросферы
- ↑ 6,0 6,1 J.I. Lunine. Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2.
- ↑ «Snowball Earth». snowballearth.org (2006–2009). Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին. Վերցված է 2012-04-13-ին.
- ↑ «What caused the snowball earths?». snowballearth.org (2006–2009). Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին. Վերցված է 2012-04-13-ին.
- ↑ «Котта, Бернгард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ О биосфере Земли — Планета и царства природы — Среда обитания — ru-mo — Персональный сайт ru-mo
- ↑ ЭОЗОЙСКАЯ ГРУППА, ЭОЗОЙ
- ↑ Докембрий հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Գրականություն
- Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: «Просвещение», 1981.
- Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: «Мысль», 1984.
- Ясаманов Н. А. Популярная палеогеография. — М.: «Мысль», 1985.
- Короновский Н. В., Хаин В. Е., Ясаманов Н. А. Историческая геология: Учебник. — М.: «Академия», 2006.
- Ясаманов Н. А. Древние климаты Земли. — Л.: «Гидрометеоиздат», 1985.
- J.I. Lunine Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոտերոզոյան դարաշրջան» հոդվածին։ |
|