«Քամինգ աութ»–ի խմբագրումների տարբերություն
չ մանր-մունր փոփոխություններ oգտվելով ԱՎԲ |
ավելացվեց Կատեգորիա:Սոցիալական հոգեբանություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 14. | Տող 14. | ||
[[Կատեգորիա:Փոխաբերություններ]] |
[[Կատեգորիա:Փոխաբերություններ]] |
||
[[Կատեգորիա:ԼԳԲՏ տերմինաբանություն]] |
[[Կատեգորիա:ԼԳԲՏ տերմինաբանություն]] |
||
[[Կատեգորիա:Սոցիալական հոգեբանություն]] |
17:35, 28 հունվարի 2020-ի տարբերակ
Քամինգ աութ (անգլ.՝ coming out՝ «բացահայտում», «ելք»), մարդու կողմից կամավոր կերպով իր սեռական կողմնորոշվածության պատկանելիությունը սեռական կամ գենդերային փոքրամասնությանը բացահայտելու գործընթաց[1][2][3][4]։ «Քամինգ աութ» արտահայտությունը գերազանցապես կիրառվում է լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և Տրանսգենդերների[2] վերաբերյալ, որոնք իրենց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը դադարել են թաքցնել շրջապատից[4]։ «Քամինգ աութ» արտահայտությունը ուղիղ կերպով փոխառված է coming out անգլալեզու հնացած արտահայտությունից։
Աութինգը, որը իրենից ներկայացնում է բռնի կերպով որևէ մեկի անձնական կյանքի հանգամանքների բացահայտում, չի կարող կոչվել կամավոր քամինգ աութ։ Աութինգն այն գործընթացն է, որի միջոցով որևէ մեկի սեռական կողմնորոշվածության կամ գենդերային ինքնության մասին թաքցված տեղեկատվությունը բացահայտվում է տվյալ մարդու կամքին հակառակ։ Նման գործողությունների հետևանքով հնարավոր է հասարակության վերաբերմունքի փոփոխություն տվյալ անձի նկատմամբ։ Այդպիսի արարքը սովորաբար կիրառվում է, որպեսզի տվյալ մարդը հանրայնորեն հեղինակազրկվի կամ հարցականի տակ դրվի նրա մասնագիտական կարողությունները։
Մասսայական մշակույթի որոշ ներկայացուցիչներ օգտագործում են քամինգ աութը կամ հետերոսեքսուալ կողմնորոշում ունեցող մարդու իմիջը, որպեսզի բարձրացնեն իրենց անձի նկատմամբ հետաքրքրությունը[5]։
Գրականություն
- Елена Лацци, Марина Канторова. Жизнь в розовом цвете. Однополая семья о себе и не только. — СПб.։ Лира, 2006. ISBN 5-9684-0295-4(ռուս.)
Ծանոթագրություններ
- ↑ Что такое каминг-аут и как его правильно сделать.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 Популярная бьюти-блогер NikkieTutorials совершила каминг-аут как трансгендерная женщина. Она утверждает, что ее шантажировали.(ռուս.)
- ↑ Госдума отклонила законопроект о запрете на каминг-аут.(ռուս.)
- ↑ 4,0 4,1 What's "coming out"?(անգլ.)
- ↑ Jim DeRogatis. Kiss them off. Chicago Sun-Times, Aug 29, 2003.(անգլ.)