«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2)
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (2))
 
== Պատմական ակնարկ ==
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
 
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
==Մշտական ցուցադրություն==
 
Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը:
 
1998 թվականից մշտական ցուցադրության մաս են կազմում նաև Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի վրա գտնվող, գործարանի տարածքում 1984թ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում դիպվածով բացված ուրարտական դամբարանից պեղված նյութերը՝ ծիսական նշանակության ցլագլուխ և առյուծագլուխ աճյունասափորները:
 
==== «Պատանի հնագետ» դպրոց ====
2011 թվականից թանգարանում իրականացվում են «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացները: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է՝ շաբաթական երկու դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները՝ 2 շաբաթ տևողությամբ, որոնք ընթանում են թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:
 
Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, «Էրեբունի» թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Միքայել Բադալյանն է:
 
Թանգարանի առավելություններից է նաև թեքահարթակների առկայությունը, որը հնարավորություն է տալիս սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց այցելել թանգարան:
285 440

edits

Նավարկման ցանկ