«Քահանա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 3010 բայթ ծավալ |
||
Տող 9. | Տող 9. | ||
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի]] |
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի]] |
||
[[Կատեգորիա:Հոգևոր կոչումներ]] |
[[Կատեգորիա:Հոգևոր կոչումներ]] |
||
{{Անավարտ}} |
19:58, 31 Օգոստոսի 2019-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քահանայությունը (արամեերեն՝ kāhāna – Աստծո սպասավոր) Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է՝ ամուսնացյալ քահանայություն և ոչ ամուսնացյալ` կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մյուռոնով):
Քահանայի հիմնական գործը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և իհարկե աղոթելը։ Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, բժշկելու և խրատելու քրիստոնյային։ Քահանայության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունն ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ)։ Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը՝ լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում՝ վառ և տոնական գույներով)։ Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին կաթողիկոսի կողմից կարող է շնորհվել խաչ։
Ամուսնացյալ քահանաներն անվանվում են Տեր Հայր։ Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե’ք, Տե’ր Հայր»` ձեռքը կրծին դնելով ի նշան հարգանքի։ Սա իհարկե խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել։ Գրավոր կերպով դիմում են` Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունով դիմելիս՝ Արժանապատիվ Տեր ԱՆՈՒՆ քահանա ԱԶԳԱՆՈՒՆ)։