«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն
հեռացվել է Կատեգորիա:1968 հիմնադրումներ Երևանում, ավելացվեց Կատեգորիա:1968 հիմնադրումներ Հայաստանում ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 91. | Տող 91. | ||
[[Կատեգորիա:Երևանի թանգարաններ]] |
[[Կատեգորիա:Երևանի թանգարաններ]] |
||
[[Կատեգորիա:Հայոց պատմության թանգարաններ]] |
[[Կատեգորիա:Հայոց պատմության թանգարաններ]] |
||
[[Կատեգորիա:1968 հիմնադրումներ |
[[Կատեգորիա:1968 հիմնադրումներ Հայաստանում]] |
11:32, 11 Հուլիսի 2019-ի տարբերակ
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Էրեբունի վարչական շրջան |
Վայր | Երևան |
Հասցե | Երևան, Էրեբունի փողոց 38 |
Հիմնադրվել է | 1968 |
Կայք | erebuni.am |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, թանգարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այսօր Էրեբունի թանգարանը գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:
Պատմական ակնարկ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]:
Թանգարանի ճարտարապետներն են Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը: 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով: Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանը թանգարանի շենքի հարթաքանդակների համար արժանացել է ԽՍՀՄ ճարտարապետների միության դիպլոմի[2]:
Մշտական ցուցադրություն
Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը:
1998 թվականից մշտական ցուցադրության մաս են կազմում նաև Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի վրա գտնվող, գործարանի տարածքում 1984թ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում դիպվածով բացված ուրարտական դամբարանից պեղված նյութերը՝ ծիսական նշանակության ցլագլուխ և առյուծագլուխ աճյունասափորները:
Թանգարանի բացառիկ ցուցանմուշներ բազմիցս ժամանակավորապես արտահանվել և ցուցադրվել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր թանգարաններում և ցուցասրահներում:
Մշտական ցուցադրությունից բացի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պարբերաբար ներկայացնում է ցուցահանդեսներ՝ միտված հանրության կողմից թանգարանային հավաքածուի ճանաչմանը, Էրեբունիում, Կարմիր բլուրում և Շենգավիթում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների վերջին արդյունքների, ինչպես նաև առանձին թեմաների լուսաբանմանը[3]:
Կրթական ծրագրեր
«Պատանի հնագետ» դպրոց
2011 թվականից թանգարանում իրականացվում են «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացները: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է՝ շաբաթական երկու դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները՝ 2 շաբաթ տևողությամբ, որոնք ընթանում են թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:
Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, «Էրեբունի» թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Միքայել Բադալյանն է:
Թանգարանի առավելություններից է նաև թեքահարթակների առկայությունը, որը հնարավորություն է տալիս սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց այցելել թանգարան:
Այլ տվյալներ
Թանգարանի ցուցադրության աշխատանքային ժամերն են 10:30-16:30 (երեքշաբթի-կիրակի):
Տոմսի արժեքը մեծահասակների համար՝ 1000 դրամ, դպրոցահասակ երեխաների և ուսանողների համար՝ 300 դրամ:
Յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը՝ դպրոցականների համար, վերջին շաբաթ օրը՝ ուսանողների և մեծահասակների համար թանգարանի մուտքն անվճար է[4]:
Պատկերասրահ
Թանգարանի արտաքին տեսքը
-
«Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները»
Ցուցասրահներ
Ցուցանմուշներ
-
Եղջերագավաթ, մ.թ.ա. IV դար
-
Սափոր ծիսական, կավե, ցլի գլխի երեք արձանիկներով.
-
Թանգարանի ճարտարապետներ Բաղդասար Արզումանյան և Շմավոն Ազատյան
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, ֆոնդեր
- ↑ Б. Зурабов. Ара Арутюнян.Издательство "Советский художник", Москва,1986
- ↑ «Էրեբունի թանգարան․ Պատմական ակնարկ». .erebuni.am. Վերցված է 28 Ապրիլ 2018-ին.
- ↑ Թանգարանի հասցեն
Արտաքին հղումներ
Գրականություն
- «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարան, Կատալոգ, Երևան 2017
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան կատեգորիայում։ |