«Սալավաթ Յուլաև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 31. Տող 31.
| Վիքիդարան =
| Վիքիդարան =
| Պաշտոնական Վեբ-կայք = }}
| Պաշտոնական Վեբ-կայք = }}
'''Սալավաթ Յուլաև''' ([[հունիսի 16]], [[1754]]<ref>[http://www.biografii.com/biogr_dop/salavat_ulaev/salavat_ulaev_2.htm Համաձայն Սենատի Գաղտնի գրասենյակի հարցման]</ref> - [[սեպտեմբերի 26]], [[1800]]), բաշկիրական ազգային հերոս, Ե․ Ի․ Պուգաչովի զինակիցը [[1773]]-[[1775]] թվականի գյուղացիական պատերազմի ժամանակ, բանաստեղծ։
'''Սալավաթ Յուլաև''' ([[հունիսի 16]], [[1754]]<ref>[http://www.biografii.com/biogr_dop/salavat_ulaev/salavat_ulaev_2.htm Համաձայն Սենատի Գաղտնի գրասենյակի հարցման]</ref> - [[սեպտեմբերի 26]], [[1800]]), բաշկիրական ազգային հերոս, Ե․ Ի․ Պուգաչովի զինակիցը [[1773]]-[[1775]] թվականների գյուղացիական պատերազմի ժամանակ, բանաստեղծ։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

12:38, 17 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Սալավաթ Յուլաև
բաշկիրերեն՝ Салауат Юлай улы
Ծնվել էհունիս 1754
ԾննդավայրՏեկեևո, Shaitan Kudej Volost, Ufa Uyezd, Ufa Viceroyalty, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1800 (46 տարեկան)
Վախճանի վայրՊալդիսկի, Paldiski City, Հարյումաա, Էստոնիա
Մասնագիտությունգրող, ազգային հերս
Լեզուբաշկիրերեն
Ազգությունբաշկիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Թեմաներգրել է հայրենի երկրի մասին
Ուշագրավ աշխատանքներ«Իմ Ուրալ », «Սոխակ»
 Salawat Yulayev Վիքիպահեստում

Սալավաթ Յուլաև (հունիսի 16, 1754[2] - սեպտեմբերի 26, 1800), բաշկիրական ազգային հերոս, Ե․ Ի․ Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականների գյուղացիական պատերազմի ժամանակ, բանաստեղծ։

Կենսագրություն

1773 թվականի հոկտեմբերին զորակոչվել է Պուգաչովի դեմ կռվելու, բայց 2 հազարանոց ջոկատի հետ անցել է Օրենբուրգը պաշարած ապստամբների կողմը։ 1773 թվականի նոյեմբերի վերջին Պուգաչովը Սալավաթ Յուլաևին ուղարկել է Բաշկիրիա, որտեղ նա հավաքել է 10 հազարանոց ջոկատ և հաջողությամբ կռվել Կրասնոուֆիմսկի և Կունգուրի շրջանում։ 1774 թվականի մայիսի վերջին և հունիսին գործել է Պուգաչովի հետ։ Շարունակել է պայքարը ապստամբության պարտությունից և Պուգաչովի ձերբակալվելուց հետո էլ։ 1774 թվականի նոյեմբերի 24-ին Մեդյաշ գյուղի մոտ գերի է ընկել և դատապարտվել ցմահ տաժանակրության բալթիական Դոգերվիկ ամրոցում որտեղ և մահացել է։ Սալավաթ Յուլաևի պոեզիան մինչ հեղափոխական բաշկիրական գրականության լավագույն դրսևորումներից է։

Նշանավոր գործերը

Նրա բանաստեղծությունները ժողովրդին պայքարի են կոչել շահագործողների դեմ («Ճակատամարտ», «Նետ», «Զինվոր պատանուն»), գովերգել հայրենի երկիրը («Հարազատ երկիր», «Իմ Ուրալ», «Սոխակ»), սերը և այլն։ Սալավաթ Յուլաևի պատվին Բաշկիրիայում կա Սալավաթ անունով քաղաք, սահմանվել են Սալավաթ Յուլաևի անվան Բաշկիրական ԻՍԱՀ պետական մրցանակներ գրականության և արվեստի լավագույն գործերի համար։ Սալավաթ Յուլաևի կերպարը իրենց ստեղծագործություններում պատկերել են Ալեքսանդր Պուշկինը, Պ․ Պ․ Բաժովը և ուրիշները, կերտվել է արվեստի (օպերա, կինոֆիլմ, կերպարվեստ, քանդակ) գործերում։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 116
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալավաթ Յուլաև» հոդվածին։