«Վաչե Ավագյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Տարբերություն չկա)

05:37, 7 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

Վաչե Արշակի Ավագյան — հայ խորհրդային գենետիկ:

Կենսագրություն

Վաչե Ավագյանը ծնվել է Հայկական ԽՍՀՇամշադինի շրջանի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ) Նորաշեն գյուղում 1931 թվականի մայիսի 29-ին:

Կրթություն

1948 թվականին ոսկե մեդալով ավարտել է շրջկենտրոն Բերդի միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը: Մեկ տարի անց՝ 1949 թվականին տեղափոխվում է Մոսկվա՝ ուսւումը շարունակելու Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում, որն էլ գերազանցությամբ ավարտում է 1954 թվականին:

Արտադրական, գիտական և գիտա-կազմակերպչական գործունեության տարեգրություն

Աշխատանքային գործունեություն

1954-1954 թթ.

Ղազախստանի Կոկչետավի մարզի Շարիկյան ՄՏԿ-ի գլխավոր գյուղատնտես: 1956 թ-ին պարգևատրվել է «За освоение целинных земель» մեդալով:

1956-1959 թթ.

ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի սերմնաբուծական տնտեսության սերմնաբույծ գյուղատնտես: Երկու անգամ արժանացել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրի (1958,1960):

1962-1980 թթ.

ՀՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի ռադիացիոն գենետիկայի լաբորատորիայի ավագ գիտ. աշխատող (1962-1964), լաբորատորիայի վարիչ (1964-1968), բույսերի մուտագենեզի լաբորատորիայի վարիչ(1968-1980):

1980-1987 թթ.

ԽՍՀՄ գյուղ.նախարարության բնության պահպանության Համամիութենական ինստիտուտի (Մոսկվա) Հայաստանի բնության պահպանության բաժանմունքի վարիչ:

1987-1994 թթ.

ՀՀ գյուղ.նախարարության սերմարտադրության ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, Երկրագործության ինստիտուտի տնօրեն և նույն ինստիտուտի ագրոէկոլոգիայի և գենետիկական մոնիտորինգի բաժնյ վարիչ:

Գիտական Աստիճաններ և կոչումներ

1962թ.

Կենսաբանական Գիտությունների թեկնածու:

1976թ.

Կենսաբանական Գիտությունների Դոկտոր:

1982թ.

Պրոֆեսոր(Գենետիկա)

1991թ.

Ռուսաստանի Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ(նախկին ВАСХНИЛ)

Գիտական Հրապարակումներ

  1. Մենագրություններ:2
  2. Գրքեր և գրքույկներ: 8
  3. Գիտական հոդվածներ: 236
  4. Հոդվածներ լրագրերում: 42
  5. Հեռուստա-ռադիո հաղորդումներ: 17
  6. Տպագրության պատրաստ գրքեր: 3

Ընտանիքը