«Ջոն Հոլթ (մանկավարժ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Ջոն Քոլդվել Հոլթ | բնագիր ԱԱՀ = {{lang-en|John Holt}} | background-color = #ededed | պատկեր = John Holt (edu...»:
 
Տող 32. Տող 32.




'''Ջոն Քոլդվել Հոլթ''' ([[ապրիլի 14]], [[1923]] - [[սեպտեմբերի 14]], [[1985]]) ամերիկյան գրող և մանկավարժ էր, «տնային ուսուցման» և մասնավորապես «ապաուսուցման» մոտեցման կողմնակից, երիտասարդության իրավունքների տեսության ռահվիրա:
'''Ջոն Քոլդվել Հոլթ''' ([[ապրիլի 14]], [[1923]] - [[սեպտեմբերի 14]], [[1985]]) ամերիկյան գրող և մանկավարժ, «տնային ուսուցման» և մասնավորապես «չուսուցման» մոտեցման կողմնակից, երիտասարդության իրավունքների տեսության ռահվիրա:
== Տնային ուսուցումից մինչև չուսուցում ==
== Տնային ուսուցումից մինչև չուսուցում ==
Հոլթը հիասթափված էր դպրոցական համակարգից մի քանի տարի այնտեղ աշխատելու արդյունքում. նա համոզվել էր, որ դպրոցական համակարգի բարեփոխումը հնարավոր չէ, ուստի սկսեց պաշտպանել տնային ուսուցման գաղափարը: Նա հավատում էր, որ «այն երեխաները, որ ապահովված են հարուստ և խրախուսող կրթական միջավայրով, կսովորեն այն, ինչին պատրաստ են և երբ պատրաստ են»:<ref>{{cite web|url=http://www.essortment.com/john-caldwell-holt-author-53781.html |title=Who Is John Caldwell Holt: Author |publisher=Essortment.com |date=1986-05-16 |accessdate=2017-07-09}}</ref> Հոլթը հավատում էր, որ երեխաները կարիք չունեն պարտադրանքով սովորելու. նրանք կսովորեն բնականորեն, եթե ազատություն ստանան՝ հետևելու իրենց նախասիրություններին, և եթե նրանց տրամադրվի ռեսուրսների հարուստ տեսականի: Այդ տեսությունը ստացավ «ապաուսուցում» անվանումը:
Հոլթը հիասթափված էր դպրոցական համակարգից մի քանի տարի այնտեղ աշխատելու արդյունքում. նա համոզվել էր, որ դպրոցական համակարգի բարեփոխումը հնարավոր չէ, ուստի սկսեց պաշտպանել տնային ուսուցման գաղափարը: Նա հավատում էր, որ «այն երեխաները, որ ապահովված են հարուստ և խրախուսող կրթական միջավայրով, կսովորեն այն, ինչին պատրաստ են և երբ պատրաստ են»:<ref>{{cite web|url=http://www.essortment.com/john-caldwell-holt-author-53781.html |title=Who Is John Caldwell Holt: Author |publisher=Essortment.com |date=1986-05-16 |accessdate=2017-07-09}}</ref> Հոլթը հավատում էր, որ երեխաները կարիք չունեն պարտադրանքով սովորելու. նրանք կսովորեն բնականորեն, եթե ազատություն ստանան՝ հետևելու իրենց նախասիրություններին, և եթե նրանց տրամադրվի ռեսուրսների հարուստ տեսականի: Այդ տեսությունը ստացավ «ապաուսուցում» անվանումը:

07:36, 8 Սեպտեմբերի 2017-ի տարբերակ

Ջոն Քոլդվել Հոլթ
անգլ.՝ John Holt
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1923
ԾննդավայրՆյու Յորք
Մահացել էսեպտեմբերի 14, 1985
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖիլիպսի ակադեմիան Էքսետերում
Մասնագիտությունհեղինակ, մանկավարժ


Ջոն Քոլդվել Հոլթ (ապրիլի 14, 1923 - սեպտեմբերի 14, 1985) ամերիկյան գրող և մանկավարժ, «տնային ուսուցման» և մասնավորապես «չուսուցման» մոտեցման կողմնակից, երիտասարդության իրավունքների տեսության ռահվիրա:

Տնային ուսուցումից մինչև չուսուցում

Հոլթը հիասթափված էր դպրոցական համակարգից մի քանի տարի այնտեղ աշխատելու արդյունքում. նա համոզվել էր, որ դպրոցական համակարգի բարեփոխումը հնարավոր չէ, ուստի սկսեց պաշտպանել տնային ուսուցման գաղափարը: Նա հավատում էր, որ «այն երեխաները, որ ապահովված են հարուստ և խրախուսող կրթական միջավայրով, կսովորեն այն, ինչին պատրաստ են և երբ պատրաստ են»:[1] Հոլթը հավատում էր, որ երեխաները կարիք չունեն պարտադրանքով սովորելու. նրանք կսովորեն բնականորեն, եթե ազատություն ստանան՝ հետևելու իրենց նախասիրություններին, և եթե նրանց տրամադրվի ռեսուրսների հարուստ տեսականի: Այդ տեսությունը ստացավ «ապաուսուցում» անվանումը:

1977 թվականին Հոլթի ստեղծած «Մեծանալ առանց դպրոցի» (GWS) տեղեկագիրը առաջինն էր Ամերիկայում տնային ուսուցման տեղեկագրերի շարքում: Նա նաև հիմնադրեց «Ջոն Հոլթի գրախանութը», որը հատուկ ընտրված գրքերը հասանելի էր դարձնում փոստային առաքմամբ: Սա լրացուցիչ եկամուտ էր ապահովում՝ շարունակելու տեղեկագրի հրատարակումը, քանի որ այն շատ քիչ գովազդ էր պարունակում:

Հոլթի միակ գիրքը, որ վերաբերում էր տնային կրթությանը և կոչվում էր «Սովորիր ինքդ», լույս տեսավ 1981 թվականին: Այն շատ արագ դարձավ վաղ տնային կրթության շարժման «Աստվածաշունչը»: Այն վերանայվեց նրա կոլեգա Պատրիկ Ֆարենգայի կողմից և վերահրատարակվեց 2003 թվականին «Perseus Books» հրատարակչատան կողմից:

Հոլթը կրթության մասին

Հոլթը գրել է մի քանի գրքեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել կրթության հակատրադիցիոնալ համակարգի վրա: Այդ համակարգում առաջնային տեղ է տրվում սովորողի կողմից ընտրված գործունեությանը, գիտելիքը փորձառության, խաղերի, տնային պարտականությունների, անձնական հետաքրքրությունների, ճամփորդությունների, աշխատանքային փորձի միջոցով ստանալուն: Հոլթի հեղինակած գրքերը իրենց ազդեցությունն են ունեցել շատ անհատների և կազմակերպությունների վրա: Հոլթը չուներ դասավանդողի աստիճան, որը, շատերի կարծիքով, նրան թույլ է տվել մասնավոր դպրոցում իր աշխատանքի շրջանակներում ունենալ ավելի օբյեկտիվ կարծիք ամերիկյան դպրոցական համակարգի մասին: Իր մանկավարժական կարիերայի առաջին տարիներին նա հաստատել է այն համոզմունքը, որ դպրոցները ընդհանուր առմամբ չէին կատարում իրենց առաքելությունները՝ սխալ մեթոդների և մանկավարժական մոտեցումների պատճառով, և որ այս ձախողումներն էին պատճառը, որ երիտասարդ սովորողները ավելի շատ կենտրոնանում էին ոչ թե սովորելու, այլ չսովորելու ամոթից ու ծաղրից խուսափելու համար:[2] Ինչպես Հոլթը գրում է իր առաջին՝ «Ինչու են երեխաները ձախողում» (1964) գրքում, «... ի վերջո, եթե նրանք (նկատի ունի մեզ) գիտեն, որ դու չես կարող անել որևէ բան, ապա նրանք չեն մեղադրի կամ պատժի քեզ նրա համար, որ դու չես կարող կատարել իրենց հանձնարարածը»: Այս համոզմունքը առաջնորդել է Հոլթին՝ փոփոխություններ կատարելու իր սեփական դասարանում և ապահովելու այնպիսի միջավայր, որտեղ սովորողները իրենց կզգան ավելի վստահ և հարմարավետ: Իր կոլեգա Բիլլ Հալլի աջակցությամբ՝ Հոլթը սկսեց ավելի քիչ կարևորություն տալ թեստերին և գնահատականներին: Նա կենտրոնացավ երեխաների՝ կոնցեպտը հասկանալու, այլ ոչ թե ճիշտ պատասխաններ տալու վրա: Ի վերջո, դասավանդման այդ նոր մեթոդների պատճառով Հոլթը հեռացվեց իր դիրքից, որը, ըստ նրա, հետևանքն էր այն բանի, որ դպրոցը ցանկանում էր հաստատել հին «նոր» մտքեր, այլ ոչ թե նոր «նոր» մտքեր: Կոլորադոն լքելուց հետո Հոլթը սկսեց փնտրել ուսուցման այլ հնարավորություններ: Ի վերջո, նա եկավ այն եզրահանգմանը, որ դպրոցը «մի վայր է, որտեղ երեխաները սովորում են հիմար լինել»:Ապա նա սկսեց առաջարկներ կատարել տարբեր ուսուցիչների և ծնողների, թե ինչպես սովորեցնել իրենց երեխաներին՝ այդպիսով գրելով իր երկրորդ գիրքը՝ «Ինչպես են երեխաները սովորում» (1967):

Ծանոթագրություններ

  1. «Who Is John Caldwell Holt: Author». Essortment.com. 1986-05-16. Վերցված է 2017-07-09-ին.
  2. Lant, J. L. (76/77). Considering John Holt [Electronic version]. Educational Studies, 7(4), 327-335

Աղբյուրներ