«Laissez-faire»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Laissez-faire''' (լեսե-ֆեր, ֆրանսերենից՝ թույլ տվեք անել, սակայն այս համատեքստում՝ թույլ տվեք գնալ<ref>[http...»:
 
+ 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 15. Տող 15.
* {{cite journal|author=Fisher, Irving|date=January 1907|title=Why has the Doctrine of Laissez Faire been Abandoned?|journal=Science|volume=25|issue=627|pages=18–27|doi=10.1126/science.25.627.18|pmid=17739703|authorlink=}}
* {{cite journal|author=Fisher, Irving|date=January 1907|title=Why has the Doctrine of Laissez Faire been Abandoned?|journal=Science|volume=25|issue=627|pages=18–27|doi=10.1126/science.25.627.18|pmid=17739703|authorlink=}}
* {{cite journal|author=Taussig, Frank W.|year=1904|title=The Present Position of the Doctrine of Free Trade|journal=Publications of the American Economic Association|volume=6|issue=1|pages=29–65|authorlink=}}
* {{cite journal|author=Taussig, Frank W.|year=1904|title=The Present Position of the Doctrine of Free Trade|journal=Publications of the American Economic Association|volume=6|issue=1|pages=29–65|authorlink=}}

[[Կատեգորիա:Տնտեսագիտական հասկացություններ]]
[[Կատեգորիա:Լիբերալիզմ]]
[[Կատեգորիա:Կապիտալիզմ]]
[[Կատեգորիա:Դասական լիբերալիզմ]]
[[Կատեգորիա:Տնտեսական լիբերալիզմ]]

17:08, 4 Մարտի 2017-ի տարբերակ

Laissez-faire (լեսե-ֆեր, ֆրանսերենից՝ թույլ տվեք անել, սակայն այս համատեքստում՝ թույլ տվեք գնալ[1]), չմիջամտելու սկզբունք, տնտեսական դոկտրինա, որի համաձայն պետության միջամտությունը երկրի տնտեսությանը պետք է լինի նվազագույնս։ Սա ֆրանսիացի տնտեսագետ և վաճառական Վենսան դե Գուրնեի (1712-1759) ելույթից է, որը նա կարդացել է 1758 թվականին տնտեսագետ-ֆիզիոկրատների (ազատ առևտրի կողմնակիցների) ժողովին։ Իր ելույթում նա ապացուցում էր, որ արհեստների և առևտրի զարգացման համար կառավարությունը չպետք է միջամտի ձեռնարկատիրական ոլորտին։ Ուսմունքը զարգացել է դասական դպրոցի տնտեսագետների աշխատություններում (մասնավորապես Ադամ Սմիթի «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ» աշխատությունում[2], եզրը Սմիթը չի ներմուծել և դատելով Նավիգացիոն ակտերի և վաշխառության օրենքի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքին՝ այս հարցում նա դոգմատիկ չէր)։

Այս սկզբունքի հիմնական փաստարկը պնդումն է առ այն, որ տնտեսությունը այնպիսի ինքնակարգավորվող համակարգ է, որն ինքն է գտնում արդյունավետ հավասարակշռություն, իսկ պետության միջամտությունն աղավաղում է տնտեսական գոծակալների միջոցով ստացած ազդանշանները և արդյունավետ հավասարակշռությունը անհասանելի է դառնում։ Պետությանը հատկացվում է «գիշերային պահակի» դեր՝ շուկայում տնտեսական գործակալների փոխազդեցության կանոնների սահմանում և դրանց իրականացման հսկում, սակայն ոչ մի դեպքում շուկայի ինքնուրույն սուբյեկտի հսկում։

Քննադատություն

Դասական դպրոցի տնտեսագետները չէին բացահայտում տնտեսության կողմից հավասարակշռության հասնելու գործընթացը, հետազոտվում էր հավասարակշռության վիճակը։ Միևնույն ժամանակ, սարդոստայնանման մոդելի համաձայն (որը ցույց է տալիս, թե ինչպես է շուկան, հաջորդական իտերացիայի միջոցով, փոխելով գինն ու քանակը, անհավասարակշիռ դիրքից հասնում հավասարակշիռ դիրքի), գոյություն ունեն շուկայի այնպիսի անհավասար վիճակներ, որոնք արդյունքում չեն հանգեցնում հավասարակշռության։

Մյուս կողմից չմիջամտելու սկզբունքը քննադատում են հակահասարակական լինելու համար։ Այն դեպքերում, երբ տնտեսական օբյեկտիվ պատճառների արդյունքում կտրուկ նվազում է աշխատավարձը, տնտեսությունն աստիճանաբար կգա նոր հավասարակշռության, սակայն արդեն աշխատաշուկայում իր ծառայություններն առաջարկող ավելի քիչ մարդ կլինի։ Laissez-faire-ի գաղափարի կողմնակիցները սակայն կարծում են, որ պետական լրավճարների առկայության դեպքում այդ աշխատատեղերի պահպանումը հարկերի բարձրացման միջոցով կհանգեցնի բնակչության արտադրողական եկամտի անարդար իջեցմանը։

Ծանոթագրություններ

  1. Laissez-faire, Business Dict
  2. Fine, Sidney. Laissez Faire and the General-Welfare State. United States: The University of Michigan Press, 1964. Print

Գրականություն

  • Brebner, John Bartlet (1948). «Laissez Faire and State Intervention in Nineteenth-Century Britain». Journal of Economic History. 8: 59–73.
  • Fisher, Irving (January 1907). «Why has the Doctrine of Laissez Faire been Abandoned?». Science. 25 (627): 18–27. doi:10.1126/science.25.627.18. PMID 17739703.
  • Taussig, Frank W. (1904). «The Present Position of the Doctrine of Free Trade». Publications of the American Economic Association. 6 (1): 29–65.