«Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ bb»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
 
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Բիլլի Քեթրին Լուրդ''' ({{lang-en|Billie Catherine Lourd}}, {{ԱԾ}}), ամերիկացի դերասանուհի: Առավել հայտնի է «<nowiki/>[[Ճիչերի թագուհիները]]<nowiki/>» հեռուստասերիալում կատարած Շանել №3-ի դերի շնորհիվ:
'''Բիլլի Քեթրին Լուրդ''' ({{lang-en|Billie Catherine Lourd}}, {{ԱԾ}}), ամերիկացի դերասանուհի: Առավել հայտնի է «<nowiki/>[[Ճիչերի թագուհիները]]<nowiki/>» հեռուստասերիալում կատարած Շանել №3-ի դերի շնորհիվ:



Ընթացիկ տարբերակը 10:53, 16 փետրվարի 2017-ի դրությամբ

Maria Minasyan/Ավազարկղ bb

Բիլլի Քեթրին Լուրդ (անգլ.՝ Billie Catherine Lourd, ), ամերիկացի դերասանուհի: Առավել հայտնի է «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում կատարած Շանել №3-ի դերի շնորհիվ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուրդը ծնվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, դերասանուհի Քերրի Ֆիշերի և գործակալ Բրայան Լուրդի ընտանիքում[1][2]: Բիլլին ունի անգլիական, հրեական, շոտլանդական և իռլանդական արմատներ[3][4]: Բիլլին դերասանուհի Դեբբի Ռեյնոլդսի և երգիչ Էդդի Ֆիշերի թոռնուհին է, ինչպես նաև Թոդդ Ֆիշերի, Ջոելի Ֆիշերի և Տրիշա Լի Ֆիշերի զարմուհին:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսին հրապարակվեց, որ Լուրդը հայտնվելու է «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում»-ում՝ երիտասարդ Լեյա Օրգանայի դերում: Հետագայում Բիլլին հաստատեց, որ կհայտնվի ֆիլմում, սակայն ոչ թե Լեյայի, այլ իր աղջկա դերում[5]: 2015 թվականին տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին կատարեց լեյտենանտ Քոնիքսի դերը[6]: Բիլլին նաև հայտնվեց «Աստղային պատերազմներ»-ի հաջորդ դրվագում[7]:

2015 թվականի փետրվարին հայտնվեց «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալում[8], որտեղ նա կատարում է հարուստ ժառանգորդի, Ուոլլեսկյան համալսարանի ուսանող, Շանել №3-ի դերը[9][10]: Նրա դերակատարը միշտ կրում է մորթե ականջակալներ: Ինչպես նաև Լուրդը հայտնվել է հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջոնում[11]:

2015 թվականի դեկտեմբերին Variety ամսագիրը հայտնել է, որ Լուրդը միացել է «Միլիարդատերների խումբ» ֆիլմին, որի պրեմիերան տեղիկունենա 2017 թվականին: Բիլլի հետ աշխատելու է նաև Էմմա Ռոբերթսը, որի հետ արդեն աշխատել է «Ճիչերի թագուհիները» ֆիլմում[12]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Բիլլին «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալի նկարահանումների ընթացքում ծանոթացել է դերասան Թեյլոր Լոթների հետ: Նույն թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ նրանք հանդիպում են իրական կյանքում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
2015-2016 Ճիչերի թագուհիները Scream Queens Շանել №3
2015 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում Star Wars. Episode VII: The Force Awakens լեյտենանտ Քոնիքս
2017 Միլիարդատերների խումբ Billionaire Boys Club Թոզաննա Տիկբուրգ
Աստղային պատերազմներ: Էպիզոդ VII Star Wars. Episode VIII լեյտենանտ Քոնիքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]