«Ռուսաստանի Սահմանադիր ժողով»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չNo edit summary |
||
Տող 6. | Տող 6. | ||
| native_name_lang = ru |
| native_name_lang = ru |
||
| transcription_name = |
| transcription_name = |
||
| legislature ={{դրոշավորում|Ռուսաստան}}<br><small>Հայտարարված '' |
| legislature ={{դրոշավորում|Ռուսաստան}}<br><small>Հայտարարված ''Ռուսաստանի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության կողմից'',<ref>[http://www.history.perm.ru/uploads/uchsobr.rar Всероссийское Учредительное собрание в документах и материалах]{{ref-ru}}</ref>, որի հիմնումն ընդհատվում է բոլշևիկների կողմից ստեղծված [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության]] պատճառով։</small> |
||
| house_type = [[Սահմանադիր ժողով]] |
| house_type = [[Սահմանադիր ժողով]] |
||
| house1 = |
| house1 = |
07:29, 12 փետրվարի 2017-ի տարբերակ
Ռուսաստանի Սահմանադիր ժողով | |
---|---|
Ռուսաստան Հայտարարված Ռուսաստանի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության կողմից,[1], որի հիմնումն ընդհատվում է բոլշևիկների կողմից ստեղծված Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պատճառով։ | |
Տեսակ | |
Տեսակ | հիմնադիր ժողով |
Պատմություն | |
Լուծարված | 1918 |
Ղեկավարում | |
Սահմանադիր ժողովի նախագահ | Վիկտոր Չեռնով |
Ընտրություններ | |
վերջին ընտրություններ | 25 November 1917 |
Հանդիպումների վայր | |
«Տավրիչեսկի» պալատ |
Համառուսաստանյան սահմանադիր ժողով (ռուս.՝ Всероссийское Учредительное собрание), պառլամենտական հաստատություն, որի նիստը կայացել է Պետրոգրադի Տավրիկյան պալատում 1884 թ.-ի հունվարի 5 (18)-ին։ Սահմանադիր ժողով գումարելու հարցը ծագել է Փետրվարյան հեղափոխության հաղթանակից (1917 թ.) հետո։ Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը խոչնդոտել է սահմանադիր ժողովի հրավիրմանը՝ վախենալով, որ այն «․․․արդի Ռուսաստանում մեծամասնություն կտա էսսեռներից ավելի ձախ գյուղացիներին»։ Բոլշևիկները չեն մերժել սահմանադիր ժողովի գաղափարը, սակայն զանգվածներին հեղափոխական պայքարի կոչ են արել, նշելով, որ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերածելու ընթացքում կյանքը և հեղափոխությունը սահմանադիր ժողովը մղում են հետին պլան»։
1917 թ.-ի օգոստոսի 9(22)-ին ժամանակավոր կառավարությունը սահմանադիր ժողովի ընտրությունները նշանակել էր նոյեմբերի 12(25)-ին։ Լենինը գտնում էր, որ «․․․Ռուսաստանում բուրժուական պառլամենտը կործանելու համար նախ պետք է հրավիրեինք սահմանադիր ժողով՝ նույնիսկ մեր հաղթանակից հետո»։ Ուստի ժողկոմխորհը հաստատում է ընտրությունների ժամկետը, որոնք կայացան 1917 թ.-ի դեկտեմբերին, իսկ որոշ հեռավոր վայրերում՝ 1918 թ.-ի հունվարին։ Ընտրությունների վատ նախապատրաստման, հակաբոլշևիկյան տրամադրությունների և փաստորեն երկրում սկսված քաղաքացիական կռիվների պատճառով ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ կեսը, որոնցից 23,9% քվեարկել է բոլշևիկների, 40%-ը՝ էսէռների, 2,3%՝ մենշևիկների, 4,7%-ը՝ կադետների, մնացածը՝ այլ կուսակցությունների և խմբավորումների օգտին։ Ընտրությունների ժամանակ բոլշևիկները հաջողության են հասել Պետրոգրադում (ձայների 45%), Մոսկվայում (48%), Հյուսիսում (56%) և Արևմուտքում (67%) ռազմաճակատներում, Բալթիական նավատորմում (58,2%), Հյուսիս-արևմուտքի 20 օկրուգներում և Կենտրոնական շրջաններում (53,1%)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 142)։ |