«Խեղճ Սաշան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 7. | Տող 7. | ||
| երկիր = {{դրոշավորում|Ռուսաստան}} |
| երկիր = {{դրոշավորում|Ռուսաստան}} |
||
| ժանր = [[կատակերգություն]] |
| ժանր = [[կատակերգություն]] |
||
| թվական = |
| թվական = 1997 |
||
| պրեմիերա = |
| պրեմիերա = |
||
| լեզու = [[Ռուսերեն]] |
| լեզու = [[Ռուսերեն]] |
08:09, 17 հունվարի 2017-ի տարբերակ
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | կատակերգություն |
Թվական | 1997 |
Լեզու | Ռուսերեն |
Ռեժիսոր | Տիգրան Քեոսայան |
Պրոդյուսեր | Իվան Դեմիդով Դավիդ Քեոսայան Տատյանա Վորոնովիչ |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Բելոշնիկով Վլադիմիր Բրագին |
Դերակատարներ | Յուլիա Չերնովա Ալեքսանդր Զբրուև Վերա Գլագոլևա Նինա Ռուսլանովա Բորիս Սիչկին |
Օպերատոր | Յուրի Լյուբշին |
Երաժշտություն | Արտեմի Արտեմև |
Նկարիչներ | Վիկտոր Յուշին |
Կինոընկերություն | Gold Vision МНВК «ТВ-6 Москва» |
Տևողություն | 01:35:10 |
IMDb | ID 0135155 |
«Խեղճ Սաշան» (ռուս.՝ «Бе́дная Са́ша»), Տիգրան Քեոսայանի լիրիկական Ամանորյա կատակերգություն, Ալեքսանդր Զբրուևի և Վերա Գլագոլևայի մասնակցությամբ։ Մտնում է Ամանորյա ֆիլմերի ցանկի մեջ, որոնք նկարահանվել են հատուկ ձմեռային արձակուրդների համար և այդ ժամանակաշրջանում հաճախ ցուցադրվում են հեռուստատեսությամբ։
Սյուժե
1990-ական թվականների երկրորդ կես։ Մոսկվա, Նոր տարվա նախաշեմ։ Ցրված և դժբախտ, սակայն տաղանդավոր և ազնիվ կողոպտիչ Բերյոզկինը (ազատազրկման է դատապարտվել նրա համար, որ կողոպտել է բանկը, այնտեղից վերցնելով ոչ թե հսկայական գումար, այլ միայն «իր» մի քանի հազարը, որը նա երբևիցե գցել էր իր հաշվին) բանտից արձակուրդ է դուրս գալիս ձմեռային տոնակատարությունների ժամանակ։ Իր հետ նա գումար է տանում, որկ նրան հանձնել է մաֆիոզ բոսը։ Բերյոզկինը շփոթված կորցնում է օբշյակի գումարը և այժմ նրան հաշվեհարդար է սպասվում։ Նա փորձում է կախվել, սակայն նրան փրկում է թափառաշրջիկ Արիստարխը, ով Ձմեռ Պապ է աշխատում։ Արիստարխի հետ միասին Բերյոզկինը փորձում է կողոպտել բանկի կառավարչուհու հարուստ բնակարանը, սակայն ընկնում է թակարդը, որը տեղադրել էր տանտիրուհու դուստր Սաշան։
Սաշան դժբախտ երեխա է, ով ունի ամեն ինչ, բացի մայրական ուշադրության։ Բիզնես-վումեն Օլգան մշտապես զբաղված է՝ նա կառավարում է բանկը, այդ պատճառով հաճախ ստիպված է լինում մեկնել գործնական ուղևորությունների։ Իսկ Սաշան պատրաստ է ազատվել հարստությունից և բարեկեցությունից, որպեսզի ապրի ինչպես սովորական երեխաները՝ տնային մայրիկի հետ։ Բերյոզկինին շանտաժի ենթարկելով բնակարան ներխուժելու և անկիզելի պահարանը բացելու տեսագրությամբ, աղջիկը նրանից պահանջում է կողոպտել մոր բանկը։ Որպեսզի նրան դարձնի տան այցելու, նա Բերյոզկինի հագցնում է պատշաճ հագուստ և նրան ներկայացնում է որպես իր ինֆոմատիկայի նոր ուսուցիչ։ Արիսհարխը այդ ընթացքում «չեզոքացնում է» Սաշայի դաստիրակչուհուն՝ նրան սիրահարեցնելով իր վրա։ Իսկ Բերյոզկինին սկսում է թվալ, որ Սաշայի մայր Օլգան իր առաջին պատանեական սերն է, ում նա փնտրում էր ամբողջ կյանքի ընթացքում։
Պատահական խոսակցությունից Բերյոզկինը և Սաշան իմանում են, որ տիրուհու օգնական Կրիշկինը մեղսակիցների հեի միասին նույնպես մտադրություն ունեն թալանել բանկը և սպանել կառավարչուհուն։ Ոստիկանությունում հերոսներին չեն հավատում և այդ ժամանակ, որպեսզի խափանեն թշնամիների պլանները, երյոզկինը նրանց մոտ կողոպտիչ է վարձվում և չեզոքացնում է օգնականներին։ Սակայն պարագլուխ Կրիշկինին հաջողվում է փախչել։ Շտապելով օդանավակայան՝ զգուշացնելու մորը, Սաշան ընկնում է անպիտանի թակարդը։
Կրիշկինը սկսում է շանտաժի ենթարկել բանկիրուհուն, նրանից պահանջելով իրեն հանձնել ամբողջ գումարկ և փաստաթղթերը, որոնք երաշխավորում են նրա անվտանգությունը։ Երբ Բերյոզկինը և Սաշայի մայրը ժամանում են հանդիպման, նա փորձում է սպանել նրանց որպես վկաներ, սակայն նրա ոտքերի տակ է ընկնում օճառի կտորը, որը Բերյոզկինը օգտագործել էր կախվելու համար։ Հանցագործին ձերբակալում են, իսկ Բերյոզկինը ստիպված է վերադառնալ բանտ ևս մեկ տարով։ Սաշան և նրա մայրը կսպասեն նրա վերադարձին։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Զբրուև | Վլադիմիր Սերգեևիչ Բերյոզկին |
Յուլիա Չերնովա | Սաշա |
Վերա Գլագոլևա | Սաշայի մայրը, Օլգա Վասիլևնա |
Բորիս Սիչկին | Արիստարխ Ռաստոպչին |
Օլգա Վոլկովա | Ամալիա Արկադևնա, Սաշայի դաստիրակչուհին |
Վալերի Գարկալին | Կոլյա Կրիշկին |
Նինա Ռուսլանովա | Բերյոզկինի նախկին կինը |
Արմեն Ջիգարխանյան | ուղղիչ գաղութի պետ |
Սպարտակ Միշուլին | «Կորյավի», օրենքով գող |
Վլադիմիր Գրանով | Վանյա |
Անատոլի Ժուրավլյով | Սերյովա Սոխատով, պահնորդ-ավազակ |
Իգոր Վորոբյով | Գոլուբև, պահնորդ-ավազակ |
Սերգեյ Գաբրիելյան | Վենյա, պահնորդ-ավազակ |
Վլադիմիր Դոլինսկի | Գլխավոր ինժեներ |
Ռոման Մադյանով | Ենթասպա, բանտի պահնորդ |
Գեորգի Մարտիրոսյան | Գնդապետ |
Նկարահանող խումբ
Ռեժիսոր | Տիգրան Քեոսայան |
Սցենարիստներ | Սերգեյ Բելոշնիկով, Վլադիմիր Բրագին[ |
Օպերատոր | Յուրի Լյուբշին |
Նկարիչ | Վիկտոր Յուշին |
Երաժշտություն | Արտեմի Արտեմև |
Մրցանակներ և անվանակարգումներ
- 1998 թվական - Կինոտավր.
- հաղթող «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում - Ալեքսանդր Զբրուև
- գլխավոր մրցանակի անվանակարգում
- 1998 թվական - ՏԵՖԻ
- հաղթանակ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում
- 1998 - «Արտեկ» մանկական ֆիլմերի Մոսկովյան կինոփառատոն
- Մեծ մանկական ժյուրիի մրցանակ «Լավագույն դերասանուհի-աղջիկ» անվանակարգում - Յուլիա Չերնովա
Սաունդթրեք
Исполнитель | Песня |
---|---|
Ալյոնա Սվիրիդովա | «Կլինի ինչպես միշտ» («Будет так всегда») |
Ալեքսանդր Շևչենկո | «Կլինի այնպես, ինչպես դու ես ցանկանում» («Будет всё, как ты захочешь») |
Մաքսիմ Ֆադեև | «Քույրիկ» («Сестричка») |
Չիժ & Co | «Սիրո մասին» («О любви») |
Լոլիտա Միլյավսկայա | «Ֆասոն» («Фасон») |
Իգոր Սարուխանով | «Ջութակ-աղվես» («Скрипка-лиса») |
Հետաքրքիր փաստեր
- Երաժշտությունը, որը լսում են Սաշան և Ամալիա Արկադևնան, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններից մեկն է՝ Համերգ № 4 ֆա մինոր «Ձմեռ»։