«Էպիֆիզ»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Անատոմիա |
{{Տեղեկաքարտ Անատոմիա |
||
⚫ | |||
|Name = Կոնաձև գեղձ |
|||
}} |
|||
⚫ | |||
|GraySubject = 276 |
|||
|GrayPage = 1277 |
|||
|Image2 = Pineal gland small.gif |
|||
|Caption2 = Էպիֆիզի տեղադրությունը պատկերող 3D մոդել |
|||
|Precursor = Նյարդային էկտոդերմ, միջանկյալ ուղեղի տանիք |
|||
|System = |
|||
|Artery = [[Վերին ուղեղային զարկերակ]] |
|||
|Vein = |
|||
|Nerve = |
|||
|Lymph = |
|||
|MeshName = Pineal+gland |
|||
|MeshNumber = |
|||
|NeuroLex = Pineal body |
|||
|NeuroLexID = birnlex_1184 |
|||
|DorlandsPre = g_06 |
|||
|DorlandsSuf = 12392585}} |
|||
'''Էպիֆիզը,''' կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ [[օվարիալ դաշտանային ցիկլ]]ը) պրոցեսները։ Այլ պարբերական ֆունկցիաների [[ռիթմիկ տատանումներ]]ը, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են [[ցիրկադային]] ({{lang-lat|circa diem}} – շուրջ օր)։ Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի։ |
'''Էպիֆիզը,''' կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ [[օվարիալ դաշտանային ցիկլ]]ը) պրոցեսները։ Այլ պարբերական ֆունկցիաների [[ռիթմիկ տատանումներ]]ը, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են [[ցիրկադային]] ({{lang-lat|circa diem}} – շուրջ օր)։ Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի։ |
||
Տող 39. | Տող 23. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
* Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003 |
* Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003 |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
[[Կատեգորիա:Ներզատական համակարգ]] |
[[Կատեգորիա:Ներզատական համակարգ]] |
05:59, 16 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Էպիֆիզ | |
---|---|
Տեսակ | գլխուղեղի հատված և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | organ component gland?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | epithalamus? |
Լատիներեն անվանում | corpus pineale, epiphysis cerebri |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | pineal gland development? |
MeSH | A06.300.635, A06.688.733, A08.186.211.180.200.680, A08.186.211.200.317.200.620 և A08.713.733 |
Foundational Model of Anatomy | 62033 |
Terminologia Anatomica 98 | A11.2.00.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Բազմահատոր տեղեկագիրք և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան |
Pineal gland Վիքիպահեստում |
Էպիֆիզը, կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ օվարիալ դաշտանային ցիկլը) պրոցեսները։ Այլ պարբերական ֆունկցիաների ռիթմիկ տատանումները, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են ցիրկադային (լատին․՝ circa diem – շուրջ օր)։ Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի։
Զարգացում
Մարդու էպիֆիզը սաղմնադրվում է ներարգանդային շրջանի 5–6–րդ շաբաթում՝ միջանկյալ ուղեղի արտափքման տեսքով։ Երկկենցաղների և սողունների մոտ առաջանում են մի քանի այդպիսի պարապինեալ արտափքումներ, այդ թվում նաև կենտ գագաթային աչք։ Կաթնասունների և մարդու գագաթային աչքը չի զարգանում, բայց էպիֆիզը պահպանում է լուսային գրգռիչներին պատասխանելու ունակությունը։ Վերջիններս հաղորդվում են նրան զույգ աչքերի ցանցաթաղանթից՝ սիմպաթիկ նյարդերով։ Էպիֆիզար դիվերտիկուլի պատը հաստանում է, իսկ լուսանցքը՝ խցանվում։ Նույն արտափքումից էպենդիմը հաստանում է՝ առաջացնելով հավելյալ սուբկոմիսուրալ օրգան, որը հետագա զարգացման ընթացքում մտնում է էպիֆիզի կազմության մեջ։
Կառուցվածք
Արտաքինից էպիֆիզը շրջապատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որից դեպի գեղձ են գնում ճյուղավորվող խտրոցներ՝ գոյացնելով նրա հենքը և բաժանելով պարենքիման բլթակների։ Պինեալ պարենքիմայում տարբերում են 2 տեսակի բջիջ՝ սեկրետ առաջացնող պինեալոցիտներ (endocrinocytus pinealis) և նեցուկային գլիալ (gliocytus centralis) բջիջներ։ Պինեալոցիտները բաշխված են բլթակների կենտրոնական մասում, փոքր– ինչ ավելի խոշոր են նեցուկային նեյրոգլիալ բջիջներից, ձևով բազմանկյուն են, ունեն բշտաձև կորիզներ՝ խոշոր կորիզակներով։ Պինեալոցիտի մարմնից անջատվում են երկար ելուստներ, ճյուղավորվում դենդրիտների նման՝ միահյուսվելով գլիալ բջիջների ելուստներին։ Ելուստները, լախտաձև լայնանալով, ուղղվում են դեպի մազանոթներ և հպվում նրանց։ Այդ լախտաձև լայնացումների ցիտոպլազմայում կան օսմիոֆիլ հատիկներ, վակուոլներ և միտոքոնդրիումներ։ Կան բջիջներ, որոնք գտնվում են տարբեր ֆունկցիոնալ վիճակներում, և կան բջիջներ, որոնք ենթարկվում են տարիքային փոփոխությունների։ Պինեալոցիտների ցիտոպլազմայում հայտնաբերվում են բազմաթիվ միտոքոնդրիումներ, լավ զարգացած Գոլջիի կամպլեքս, լիզոսոմներ, ագրանուլյար էնդոպլազմատիկ ցանցի բշտիկներ, ռիբոսոմներ և պոլիսոմներ։ Գլիալ բջիջները գերակշռում են բլթակների ծայրամասերում։ Դրանց ցիտոպլազման աղքատ է, կորիզները՝ խտացած։ Ելուստները ուղղվում են դեպի միջբլթակային շարակցահյուսվածքային խտրոցները՝ կազմելով բլթակի յուրահատուկ եզրային երիզ։
Ֆունկցիաներ
Կլինիկական և էքսպերիմենտալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էպիֆիզը դանդաղեցնում է սեռական համակարգի զարգացումը, որովհետև ոչ սեռահասուն կենդանիների մոտ այդ գեղձի քայքայումը, թերզարգացումը կամ հեռացումը հանգեցնում է անժամանակ սեռական հասունացման։ Էպիֆիզի արգելակող ազդեցությունը սեռական ֆունկցիաների վրա պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ՝ պինեալոցիտները արտադրում են սերոտոնին, որը հենց այդտեղ էլ դառնում է մելատոնին։ Այդ նեյրոամինը, ըստ երևույթին, թուլացնում կամ ընկճում է հիպոթալամուսի գոնադոլիբերինի և հիպոֆիզի առաջին բլթի գոնադոտրոպինի արտազատումը։ Պինեալոցիտները արտադրում են նաև մի շարք սպիտակուցային հորմոններ, այդ թվում՝ հակաանտիգոնադոտրոպին, որը թուլացնում է լյուտրոպինի արտազատումը հիպոֆիզի առաջային բլթում։ Անտիգոնադոտրոպինի հետ պինեալոցիտները առաջացնում են մեկ այլ սպիտակուցային հորմոն, որը բարձրացնում է կալիումի քանակը արյան մեջ, հետևաբար՝ մասնակցում է հանքային փոխանակության կարգավորմանը։
Կարգավորում
Սիմպաթիկ նյարդաթելերը, որոնք մտնում են էպիֆիզ և վերջանում նրա բլթակների պարենքիմայում, սկիզբ են առնում սահմանային ցողունի վերին պարանոցային հանգույցներից։ Սիմպաթիկ գրգիռները էպիֆիզում արագացնում են սերոտոնինի վերածումը մելատոնինի։
Տարիքային փոփոխություններ
Մարդու էպիֆիզը առավելագույն զարգացման հասնում է կյանքի 5–6–րդ տարում, որից հետո, չնայած գործունեությունը շարունակվում է, բայց սկսվում է նրա տարիքային հետաճը։ Պինեալոցիտների մի մասը ապաճում է, իսկ հենքը աճում է նրա մեջ, ավելանում են ֆոսֆոտային և կարբոնատային աղերի կուտակումները՝ շերտավոր գնդերի ձևով, որոնք կոչվում են ուղեղային ավազ։
Աղբյուրներ
- Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն, Երևան 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպիֆիզ» հոդվածին։ |
|