«Արվեստի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի|[[Միլոսյան Վեներայի քանդակը Լուվրում, Փարիզ]] '''Արվեստի պատմ...»:
(Տարբերություն չկա)

19:52, 21 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Միլոսյան Վեներայի քանդակը Լուվրում, Փարիզ

Արվեստի պատմություն, արվեստագիտության բաժին, որն ուսումնասիրում է արվեստների զարգացումը դրանց ծագումից մինչև մեր օրերը:

Պատմություն

Արվեստի պատմության մասին առաջին աշխատությունը՝ «Առավել հայտնի գեղանկարիչների, քանդակագործների և կավագործների կենսագրությունը» որի հեղինակը Ջորջո Վազարին էր, լույս տեսավ Վերածննդի ժամանակաշրջանում 1550 թվականին: Դրան հետևեց Կառլ վան Մադերայի «Նկարիչների մասին գիրքը» և Յոախիմ Զանդրարտի «Գերմանական ակադեմիան»[1]:

Նախապատմական արվեստի նմուշ

Լուսավորության դարաշրջանում Վինկելմանը քննադատեց այս կամ այն գեղանկարիչների կենսագրության վրա կենտրոնանալը և սկսեց զգալի ընդհանրացումներ անել տարբեր ժամանակաշրջաններում արվեստի զարգացման մասին[2]:

Արվեստի պատմության մասին որոշ աշխատություններ (ինչպես օրինակ Ջոն Ռասկինի ստեղծագործությունները) ինքնին հետաքրքրություն են առաջացնում, որպես գրական անսովոր ստեղծագործություններ[3]:

Ծանոթագրություններ

  1. "Art History". WordNet Search - 3.0, princeton.edu
  2. Ernst Gombrich (1996). The Essential Gombrich, p. 7. London: Phaidon Press
  3. Cf: 'Art History versus Aesthetics', ed. James Elkins (New York: Routledge, 2006).

Գրականություն

Արտաքին հղումներ