«Ցատկահարթակ»–ի խմբագրումների տարբերություն
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
չ Aram-van տեղափոխեց էջը «Տրամպլին»-ից «Ցատկահարթակ» |
(Տարբերություն չկա)
|
13:37, 3 Հուլիսի 2016-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
Տրամպլին (ֆր.՝ tremplin․ , < իտալ․trampolino, < trampolo-ից՝ ոտնափայտեր), ցատկահարթակ, մարզական կառույց (սարք)՝ դահուկացատկերի,շրացատկերի ևմարմնամարզական ցատկերի ժամանակ մարզիկի թռիչքի ուղինև բարձրությունը ավելացնելու համար։ Տրամպլինը դահուկացատկերի կամթռիչքների համար, կառույց արհեստական բարձունքի տեսքով՝ կազմված մեկնարկի հրապարակից, թափառքի բարձունքից (թեքությունը՝ 27–38°), ոստնահարթակից, վայրէջքի լանջից և արգելակման հրապարակից։ Ըստ հզորության(թռիչքի հաշվարկային երկարություն) լինում են ուսումնական (մինչև 20 մ),փոքր (20–50 մ), միջին (50-70 մ), մեծ(70–90 մ) և դահուկներով թռիչքների համար՝ 120 մ և ավելի։
Տրամպլինը ջրային դահուկներով ցատկերի համար, սահուն մակերեսով զառիկող հարթակ է, որի վերին եզրը ջրիցպետք է բարձր լինի 1,5–1,8 մ։ Ջրում ամրակայվում խարսխային 4 ճոպանների միջոցով։
Տրամպլինը ջրացատկերի համար, դյուրալյումինի ծալովի առաձգական–հարթակ(տախտակ)։ Տեղադրվում է ջրի մակերեսից 1, 3, 5, 7, 5, 10 մ բարձրության վրա։ Տրամպլիը մարմնամարզական, գետնին թեք դրված, ամուր հիմքով զսպանակավոր տախտակ, որը մարմնամարզական և ակրոբատիկական վարժությունների, թեթևաթլետիկական մարզումներիժամանակ ավելացնում է թռիչքի բարձրությունը։