«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 263 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Քամանչա''', ժողովրդական լարային–աղեղնավոր նվագարան [[Հայաստան]]ում։ Իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որ նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում։ Լայնորեն տարածված է [[Անդրկովկաս]]ում, [[Իրան]]ում և հարևան այլ երկրներում։ Անդրկովկասում կենցաղավարող քամանչան [[20–րդ դար]]ի սկզբներից քառալար է (մետաղյա), 4-րդ լարը ավելացրել և լարվածքը (փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի) վերջնականապես հաստատել է Մ․ Օգնեզաշվիլին։ Գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ քամանչա և՛ մենանվագող, և՛ անսամբլային է։ [[1920 թվական|1920]]-ական թթ․ վերջերին Վ․ Բանին ստեղծել է կվինտային լարվածքով քամանչաների ընտանիք՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։ Հայտնի է նաև [[ԽՍՀՄ]]–ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Մ․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։
 
 
== Պատկերասրահ ==
<gallery>
Aserbaidschanische_Volksinstrument_Kamanca.JPG|
Kamantcha.JPG|
Jabbar_Garyagdy.jpg|
Ansemble_of_Kechachi_ogly_Muhammed.jpg|
Seyid_Shushinski_ansambl.jpg|
Kemancha-pers.jpg|
Kemenche0.jpg|
Kemence_Sezgin_(1).jpg|
</gallery>
{{ՀՍՀ}}
 
2540

edits

Նավարկման ցանկ