«Ճոպան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ճոպան''', պողպատե լարից, բուսական, սինթետիկ կամ հանքային մանրաթելերի մանվածքից պատրաստված ճկո...»:
(Տարբերություն չկա)

10:03, 20 Մարտի 2015-ի տարբերակ

Ճոպան, պողպատե լարից, բուսական, սինթետիկ կամ հանքային մանրաթելերի մանվածքից պատրաստված ճկուն շինվածք։

Տեսակներ

Ըստ պատրաստման եղանակի ճոպաննները լինում են՝

  • ոլորած (գալարուն),
  • չոլորած,
  • հյուսած։

Մետաղական (պողպատե) ճոպանները պատրաստում են 0,5-2 մմ տրամագծի լարերից՝ շրջանաձև (կլոր), վեցանկյուն, ուղղանկյուն, քառակուսի լայնական հատվածքով։ Օլորած կլոր ճոպանները կարող է ունենալ միակի պարուրաձև, կրկնակի (ճոպանային), եռակի (կաբելտային) հյուսվածք։ Չոլորած ճոպանները կազմված են պողպատե լարերի խիտ դասավորված խմբերից կամ պարուրաձև փաթույթով (հաճախ նաև սեղմակներով) շրջասեղմված պարուրաձև ճոպաններից։ Հյուսած ճոպանները պատրաստում են զույգ թվով (սովորաբար 4) միահյուսված փնջերից)։ Ոչ մետաղական ճ-ները պատրաստում են կանեփի, բամբակի թելերից, ասբեստի և արհեստական մանրաթելերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։