«Շումեր»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝) |
հեռացվել է Կատեգորիա:Պատմական երկիր Միջին Արևելքում ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 2. | Տող 2. | ||
[[Կատեգորիա:Շումեր| ]] |
[[Կատեգորիա:Շումեր| ]] |
||
[[Կատեգորիա:Պատմական երկիր Միջին Արևելքում]] |
|||
{{Link FA|ka}} |
{{Link FA|ka}} |
10:17, 30 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Շումերը (նաև Շումերիա) միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք շումերները իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր («քաղաքակիրթ տիրակալների երկիր»)։ Շումերը կազմված էր մի շարք քաղաք-պետություններից, որոնցից էին Ուրը, Ուրուկը, Քիշը, Լագաշը, Նիպպուրը, Մարին , Սիպպարը և այլն: Յուրաքանչյուր քաղաք-պետություն կառավարվում էր տիրակալի՝ թագավորի կողմից, ով կոչվում էր լուգալ(շում. մեծ մարդ): Հաճախակի քաղաք-պետությունների միջև տեղի էին ունենում պատերամներ, ժամանակ առա ժամանակ հայտվում էին տիրակալներ, ովքեր որևէ քաղաքի իշխանության ներքո միավորում էին ողջ Շումերը կամ նրա մի մասը: Շումերը առևտրային հարաբերություններ էր հաստատել իր հյուսիսի հարևան Արատտա պետության հետ: Արատտայից Շումեր էին գալիս արհեստավորներ տաճարներ կառուցելու համար: