«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն
վիքիֆիկացում |
No edit summary |
||
Տող 22. | Տող 22. | ||
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի |
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը ({{lang-en|invisible hand of the market}}), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի: |
||
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա: |
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա: |
||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
{{Reflist}} |
{{Reflist}} |
||
== Գրականություն == |
== Գրականություն == |
09:07, 13 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, հունիսի 16, 1723, Շոտլանդիա -հուլիսի 17, 1790), անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա։
Հեղինակել է «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» (1776) աշխատությունը։[1] Համարվում է ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկը:
14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն: Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ:
1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները է Օքսֆորդի համալսարանում: Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ: Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ: Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության: 1751 թ.-ից Ա.Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն:
1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից: Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն: Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ:
Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.:
1778 թ. Սմիթը նշանակվեց Շոտլանդիայի մաքսային հսկիչ Էդինբուրգում (4 այլ հսկիչների հետ միասին) 600 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որը համարվում էր բավական մեծ հաստիք այդ ժամանակ: Իր եկամուտը մեծամասամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ մահվանից հետո միակ կուտակած հարստությունը հսկայական գրադարանն էր:
Ա.Սմիթը մահացել է Էդինբուրգում 1790 թ. հուլիսի 17-ին աղիքային երկարատև հիվանդության պատճառով:
Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական:
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը (անգլ.՝ invisible hand of the market), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի:
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա:
Աղբյուրներ
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ էջ 465.
Գրականություն
- Bussing-Burks, Marie (2003). Influential Economists. Minneapolis: The Oliver Press. ISBN 1-881508-72-2.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Rae, John (1895). Life of Adam Smith. New York City: Macmillan Publishers. ISBN 0722226586.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Buchholz, Todd (1999). New ideas from Dead Economists: An introduction to modern economic thought. Penguin Books. ISBN 0140283137.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Bonar, James (1895). A Catalogue of the Library of Adam Smith. London: Macmillan. OCLC 2320634.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Buchan, James (2006). The Authentic Adam Smith: His Life and Ideas. W. W. Norton & Company. ISBN 0-393-06121-3.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Buchholz, Todd (1999). New ideas from Dead Economists: An introduction to modern economic thought. Penguin Books. ISBN 0-14-028313-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Bussing-Burks, Marie (2003). Influential Economists. Minneapolis: The Oliver Press. ISBN 1-881508-72-2.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Campbell, R. H.; Skinner, Andrew S. (1985). Adam Smith. Routledge. ISBN 0-7099-3473-4.
- Coase, R.H. (1976). «Adam Smith's View of Man». The Journal of Law and Economics. 19 (3): 529–546. doi:10.1086/466886.
{{cite journal}}
: Invalid|ref=harv
(օգնություն); Unknown parameter|month=
ignored (օգնություն) - Rae, John (1895). Life of Adam Smith. London & New York: Macmillan. ISBN 0-7222-2658-6.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Ross, Ian Simpson (1995). The Life of Adam Smith. Oxford University Press. ISBN 0-19-828821-2.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Skousen, Mark (2001). The Making of Modern Economics: The Lives and Ideas of Great Thinkers. M.E. Sharpe. ISBN 0-7656-0480-9.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Smith, Adam (1977) [1776]. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations. University Of Chicago Press. ISBN 0-226-76374-9.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Smith, Adam (1982) [1759]. D.D. Raphael and A.L. Macfie (ed.). The Theory of Moral Sentiments. Liberty Fund. ISBN 0-86597-012-2.
- Smith, Adam (2002) [1759]. Knud Haakonssen (ed.). The Theory of Moral Sentiments. Cambridge University Press. ISBN 0-521-59847-8.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Smith, Vernon L. (1998). «The Two Faces of Adam Smith». Southern Economic Journal. 65 (1): 2–19. doi:10.2307/1061349.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - Tribe, Keith; Mizuta, Hiroshi (2002). A Critical Bibliography of Adam Smith. Pickering & Chatto. ISBN 978-1-85196-741-4.
- Viner, Jacob (1991). Douglas A. Irwin (ed.). Essays on the Intellectual History of Economics. Princeton, New Jersey: Princeton University Press. ISBN 0-691-04266-7.
{{cite book}}
: Invalid|ref=harv
(օգնություն)
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA