«Վաչե Մամիկոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Վաչե Մամիկոնյան''' (ծննդյան թվականներն անհահայտ մոտ 338), Հայոց սպարապետ, Մամիկոնյան տոհմ|տ...»:
 
Տող 2. Տող 2.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Հայոց սպարապետներ]]

07:12, 26 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Վաչե Մամիկոնյան (ծննդյան թվականներն անհահայտ մոտ 338), Հայոց սպարապետ, Մամիկոնյան տոհմի նահապետ։ Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ուժերը ջլատող նախարարական տոհմերին՝ Մանավագյաններին ու Որդունիներին։ Համախմբելով արքունի և նախարար, զորագնդերը՝ Վաչե Մամիկոնյանը նախ Արագածոտն գավառի Ցլու գլուխ լեռան վրա, ապա Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում ջախջախել է Հայոց գահի հավակնորդ Սանատրուկ (Սանեսան) Արշակունուն և գլխատել նրան։ Խոսրով Բ Կոտակը այդ հաղթանակի համար Վաչե Մամիկոնյանին շնորհել է նոր կալվածներ (Զանջանակի ակունքները, Զրբաշխիքը և Ցլու գլուխը)։ 337 թվականին Վաչե Մամիկոնյանը Առեստ ավանի (Վանա լճի հյուսիս-արևելյան ափին) մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսկական զորքերին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբեին։ Այնուհետև հայոց բանակը պահել է Պարսկաստանին սահմանամերձ շրջաններում և դիմակայել նրա նոր հարձակումները։ Զոհվել է Պարսից Շապուհ 2-րդ արքայի խոշոր բանակի դեմ մղած ճակատամարտերից մեկում։ Սպարապետությունը ժառանգել է մանկահասակ որդին՝ Արտավազդը, որին խնամակալներ են կարգվել Մամիկոնյան տան փեսաներ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։