«Ֆրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Նավեր ՀոթՔաթ գործիքով
Տող 9. Տող 9.


[[Կատեգորիա:Նավեր]]
[[Կատեգորիա:Նավեր]]
[[Կատեգորիա:Նավ–թանգարաններ]]

10:11, 24 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ֆրամ նավը, 1893 թ. լուսանկար

«Ֆրամ» (նորվ.՝ Fram, բառացի՝ առաջ), նորվեգական բևեռային արշավախմբային նավ։

Կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի պատվերով, 1892 թվականին։ Ջրատարողությունը՝` 402 տ։ 1893—96-ին դրեյֆել է Արկտիկայում՝ Նորսիբիրական կղզիներից դեպի Շպիցբերգենի հյուսիս, սկզբում (մինչև 1895-ը) Նանսենի, այնուհետև Օտտո Սվերդրուպի ղեկավարությամբ։

1898—1902 թթ.-ին Սվերդրուպը «Ֆրամ»-ով կատարել է նավարկություն Կանադական արշիպելագի հյուսիսային մասում, 1910—12 թ.-ին Ռուալ Ամունդսենը «Ֆրամ»-ով նավարկել է դեպի Անտարկտիդա։ «Ֆրամը» տեղակայված է Օսլոյի թանգարան-տաղավարում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։