Difference between revisions of "Դրամավարկային քաղաքականություն"

Jump to navigation Jump to search
Դրամավարկային քաղաքականության սուբյեկտը [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ն է, իսկ օբյեկտը՝ [[դրամական զանգված]]ի բնութագրիչները ([[սղաճ]]ի մակարդակը, ներդրումների ծավալը, գործող տոկոսադրույքի մակարդակը և այլն):
 
==[[Դրամավարկային քաղաքականություն|ԴՎՔ]]քաղաքականության նպատակ==
Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման նպատակը գների կայուն մակարդակի ապահովումն է, որն էլ համարվում է շատ երկրների [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-երի գործունեության հիմնական առանցքը և խնդիրը: [[Գնաճ]]ի ցածր և կայուն մակարդակը շուկայական տնտեսության պայմաններում [[տնտեսական աճ]]ի ապահովման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, երկրի տնտեսության մակրոտնտեսական կայունության ապահովման կարևոր նախադրյալ է: [[Գնաճ]]ի մակարդակի վրա ուղղակի ազեդեցություն ունի իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը, ի տարբերություն տնտեսական մյուս քաղաքականությունների, ամենաճկունն է և արդյունավետը երկրի տնտեսությունում կարճ և միջին ժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է դրամավարկային քաղաքականության ընտրած ռազմավարությունից և վերջինիս իրագործման նպատակով [[Կենտրոնական բանկ|ԿԲ]]-ի կողմից իրականացվող գործողությունների հետևողականությունից: Դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքը կարելի է ներկայացնել հետևյալ շղթայի տեսքով՝
 

Navigation menu