«Միտք»–ի խմբագրումների տարբերություն
Տող 10. | Տող 10. | ||
== Մտքի լայնություն == |
== Մտքի լայնություն == |
||
Հարցերի լայն շրջանակ մտքով ընդգրկելու,դրանց միջև կապեր հաստատելու,մի շարք |
Հարցերի լայն շրջանակ մտքով ընդգրկելու,դրանց միջև կապեր հաստատելու,մի շարք բնագավառներում իմացական ակտիվ [[գործունեություն]] կատարելու (լավագույն դեպքում` նաև ստեղծագործելու) [[ընդունակություններ|ընդունակություն]]ը,որը պայմանավորված է բնածին [[օժտվածություն|օժտվածությամբ]] և զարգանում է ուսման և դաստիարակության գործընթացներում: |
||
== Մտքի խորություն == |
== Մտքի խորություն == |
21:00, 22 Հունիսի 2014-ի տարբերակ
Միտք, մտածողության արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես ինֆորմացիա կարող է հաղորդվել մարդուց մարդուն խոսքի և այլ միջոցներով։ Հոգեբանական առումով ձևավորվում է ներքին խոսքի միջոցով՝ որպես մտքային գործողությունների արդյունք։ Լեզվաբանության մեջ հաճախ նախադասությունը սահմանվում է որպես միտք արտահայտող լեզվական միավոր՝ Այն միտքը, որը կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, ավանդական տրամաբանության մեջ կոչվում է դատողություն։ «Միտք» տերմինը հաճախ օգտագործվում է լայն առումով՝ նշանակելով որևէ բնագավառի վերաբերյալ ըմբռնումների, գիտելիքների ամբողջությունը (օրինակ, «հասարակական միտքի պատմություն»), երբեմն էլ՝ ընդհանրապես մտածողություն, գիտակցություն (օրինակ, «Մարդը գիտակցական գործողությունն սկզբում կատարում է միտքում, այսինքն՝ մտովի, հետո՝ իրականության մեջ»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Մտքի որակներ և հատկություններ
Մարդու մտածողության (լայն առումով` իմացական ակտիվության) կոմպլեքսային հատկությունները (ճկունությունը,լայնությունը,խորությունը,արագությունը,հետևողականությունը, ինքնուրույնությունը և այլն),ըստ որոնց մարդկանց միջև դիտվում են անհատական մեծ տարբերություններ դեռևս վաղ տարիքից,հատկապես սկսած դեռահասության և պատանեկության տարիքային փուլերից:
Մտքի արագություն
Դատողություններ կատարելու,խնդիրներ լուծելու,վճիռներ կայացնելու արագությունը,որով մարդիկ զգալի չափով տարբերվում են միմյանցից:Լավագույն դեպքում մտքի արագությունը զուգորդվում է նրա խորության, լայնության և այլ դրական որակների հետ::
Մտքի լայնություն
Հարցերի լայն շրջանակ մտքով ընդգրկելու,դրանց միջև կապեր հաստատելու,մի շարք բնագավառներում իմացական ակտիվ գործունեություն կատարելու (լավագույն դեպքում` նաև ստեղծագործելու) ընդունակությունը,որը պայմանավորված է բնածին օժտվածությամբ և զարգանում է ուսման և դաստիարակության գործընթացներում:
Մտքի խորություն
Մարդու մտածողության և ընդհանրապես իմացական ակտիվության այն որակը,որը նրան թույլ է տալիս թափանցել երևույթների և խնդիրների էության մեջ,բացահայտել նրանց իմաստն ու ծագման զարգացմանօրինաչափությունները և պայմանները,պատճառական փոխկապակցությունները,կանխատեսել իրադրությունների ընթացքն ու հետևանքները:
Մտքի հետևողականություն
Խնդիրներ լուծելիս տրամաբանական կարգ ու նպատակասլացություն հանդես բերելու,լուծումը մինչև վերջ հասցնելու և շեղումներից խուսափելու ընդունակությունը:Մտքի հետևողականությունը այն դրականառանձնահատկություններից մեկն է,առանց որի մարդու իմացական գործունեւոթյունըչի կարող բավարարչափով արդյունավետ լինել:
Մտքի ճկունություն
Մարդու մտածողության(և ընդհանրապես իմացական գործունեության)այնանհատական առանձնահատկությունը,որը նրան թույլ է տալիս խնդիրներ լուծելիս շեղվել ընդհանուր ճանաչման արժանացած մեթոդներից և որոնել նորերը,նոր մտահղացումներ ունենալ,անհրաժեշտության դեպում նոր վճիռներ կայացնել :Մտքի ճկունությունը ստեղծագործական ընդունակությունների առկայության դրսևորումներից մեկն է:
Մտքի իներտություն
Մարդու մտածողության բացասական գիծ,ճկունության հակադարձ որակը:Այն կարող է կապված լինել բնավորության իներտության (ակտիվության, նախաձեռնության բացակայության, անգործունեության և այլն) հետ:
Մտքի քննադատականություն
Մտածողության և ընդհանրապես իմացական ակտիվության այն որակը,որի առկայության դեպքում անձը ճիշտ և քննադատորեն է վերաբերվում ուրիշների մտքերին,չի ներշնչվում,կարողանում է տարբերել դրականը, օգտակարն ու ճիշտը` սխալներից ու թյուրիմացություններից: Մտքի քննադատությունը հաչախ, բայց ոչ միշտ զուգորդվում է ինքնաքննադատականության հետ: Ինքնաքննադատականության բացակայությունը կարող էպայմանավորված լինել հոգեբանական ինքնապաշտպանության պահանջմունքների առկայությամբ: Մտքի քննադատությունը պետք է տարբերել այսպես կոչվածքննադատությունից,որը կարելիէ բնորոշել որպես միտումնավորության և մտքի աշխատանքումագրեսիվության դրսևորում,որի դեպքում ճշմարտության իմացության ցանկությունը մղվում է հետին պլան: