Jump to content

Մագնիսական մոմենտ: խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (5), ՝ → ՝ , → (6), ( → ( (3), : → ։ (8) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
'''Մագնիսական մոմենտ''', նյութի մագնիսական հատկությունները բնութագրող ֆիզիկական մեծություն։ Միմյանցից անփոփոխ l հեռավորության վրա գտնվող երկու մագնիսական լիցքերից (m) բաղկացած պարզագույն մագնիսի (մագնիսական դիպոլի) մագնիսական մոմենտը որոշվում է M=ml առնչությամբ։ Մագնիսացած մարմնի մագնիսական մոմենտը հավասար է մարմինը կազմող տարրական մագնիսների մագնիսական մոմենտների երկրաչափական գումարին։ Մագնիսական մոմենտով օժտված են [[էլեկտրական հոսանք]]ները, [[տարրական մասնիկներ]]ը, ատոմային միջուկները, ատոմների և մոլեկուլների էլեկտրոնային թաղանթները։ Հոսանքի մագնիսական մոմենտը համեմատական է [[հոսանքի ուժ]]ի և [[հոսանքակիր հաղորդիչ|հոսանքակիր հաղորդչ]]ի կոնտուրի ընդգրկած մակերեսի արտադրյալին։ Տարրական մասնիկների մագնիսական մոմենտը պայմանավորված է իրենց սեփական մեխանիկական մոմենտի ՝ [[սպին]]ի գոյությամբ։ Միջուկի մագնիսական մոմենտն առաջանում է [[պրոտոն]]ների և [[նեյտրոն]]ների սեփական (սպինային) մագնիսական մոմենտների, ինչպես նաև միջուկի ներսում դրանց ուղեծրային շարժման հետ կապված մագնիսական մոմենտների գումարումից։ [[Ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների էլեկտրոնային թաղանթների մագնիսական մոմենտը պայմանավորված է էլեկտրոնների սպինային և ուղեծրային մագնիսական մոմենտներով։
{{ՀՍՀ}}
 
289 770

edits