«Նեմրութ (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
վիքիֆիկացում
(վիքիֆիկացում)
 
'''Նեմրութ''' ({{lang-el|Όρος Νεμρούτ}}), 2134 մ բարձրությամբ լեռ է։ ՆԵՄՐՈՒԹ, բարձունք Տավրոսի լեռնաշղթայում, հնագույն [[Կոմմագենե]] երկրում։ XIX դ․ Նեմրութ լեռան վրա հայտնաբերված է Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ․ թ․ ա․ 69 - 34)կառուցած դամբարանաբլուր-սրբավայրը, որի արևելյան և արևմտյան կողմերի արհեստական հարթակներին դրված են արձաններ, բարձրաքանդակներով ու արձանագրություններով այլ կոթողներ։ Դեպի հարթակները տանում է սալահատակ ճանապարհ՝ տոնական շքերթների համար։ Արձանները, որոնց բարձրությունը հասնում է մինչե 8 մ, կառուցված են կրաքարե խոշոր վեմերից և պատկերում են Կոմմագենե
երկրի աստվածներին ու Անտիոքոս Ա-ին՝գահավորակներին բազմած։ Մեջտեղում [[Զես-Արամազդ]]ի արձանն է, որի մի կողմից դրված են Ապոլլոն-Միհր-Հելիոս- [[ՀերմեսՄիհր]]ի և [[Արտագնես-Հերակլես]]ի, մյուս կողմից՝ Կոմմագենե երկրի դիցուհու և Անտիոքոս Ա-ի արձանները։ Թագավորը
պատկերված է հայկական՝ տիգրանյան թագով։ Հարթակների երկու կողմերի պատվանդաններին բարձրացող ուղղանկյուն խոշոր սալերի վրա քանդակված են թագավորի նախնիների պատկերները4 հունարեն արձանագրություններով, ինչպես նաև թագավորի ողջագուրման տեսարաններ Զես-Արամազդի, Միհր-Արեգի ու Արտագնես-ՀերակլեսիԱրտագնեսի հետ։
 
Գահավորակների թիկունքին Անտիոքոս Ա դրոշմել է հունարեն մի մեծ արձանագրություն, որտեղ հիմնավորում է դամբարան-սրբավայրի կառուցման անհրաժեշտությունը, ազդարարում իր ու նախնիների պաշտամունքի ստեղծումը և դրա հետ կապված մի շարք միջոցառումներ։
 
==Տես նաև==
* [[Երվանդունիներ]]
* [[Անտիոքոս Ա Կոմմագենացի]]
* [[Կոմմագենե]]
 
== Արտաքին հղումներ ==

Նավարկման ցանկ