«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 12. Տող 12.
== Անձի և իրի առման քերականական կարգ ==
== Անձի և իրի առման քերականական կարգ ==
== Գոյականի կազմությունը ==
== Գոյականի կազմությունը ==
Որպես գոյականներ բառակազմական միջոց հանդես են գալիս մի շարք ածանցներ (տես՝ [[Գոյականակերտ ածանցներ]]) ու բառաբարդման սակավաթիվ տիպեր (բարդությամբ և հապավությամբ), որոնցով միայն (կամ գրեթե միայն) գոյականներ են կազմվում։ Որպես այդպիսի գոյականակերտ ածանցներ հանդես են գալիս վերջածանցները: Չնայած մի շարք նախածանցներ գործածվում են գոյականների կազմության մեջ, սակայն դրանք բուն գոյականակերտ չեն համարվում, քանի որ այլ խմբերի բաղադրությամ մեջ ևս որոշակի դեր են կատարում (հմմտ.` ''ենթադրություն'', ''ենթադրել'', ''ենթադրաբար'', ''ենթադրական'', բայց` ''ենթասպա'', ''ենթագլուխ'', ''ենթամաս''):
Գոյականները կազմվում են ածանցներով /տես՝ [[գոյականակերտ ածանցներ]]/, բարդությամբ և հապավությամբ։

Բառաբարդման գոյականակերտ կաղապարներ են`
* գոյականի [[սեռական հոլով]] + գոյական – ''հորեղբայր'', ''տանուտեր''
* գոյական + ու + գոյական - ''անցուդարձ'', ''այբուբեն'': Անձի դեպքում երկու բաղադրիչներն էլ հոլովվում են:
* գոյական + գոյական – ''հարավ-արևմուտք'', ''վագոն–ռեստորան''
* [[Թվական անուն|թվական]] + գոյական – ''տասնապետ'', ''հարյուրապետ'':


[[Կատեգորիա:Խոսքի մասեր]]
[[Կատեգորիա:Խոսքի մասեր]]

14:45, 25 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-26 07:33:54 ֆորմատով

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»: Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն` առարկա ցույց տվող բառերը: Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկ, բուժում, մուրճ, հոդված: Այսպիսով` գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը: Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է:

Գոյականի իմաստային–քերականական խմբերը

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ա) հասարակ և հատուկ գոյականներ, բ) թանձրացական և վերացական գոյականներ, գ) անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ, դ) հավաքական գոյականներ: Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Հոլովի քերականական կարգը

Արդի հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Արդի հայերենի որոշ մասնագետները գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/:

Հոլովման տիպերը

Գոյականն ունի նաև հոլովումներ՝ արտաքին, ներքին, ինչպես նաև այլաձև հոլովումներ:

Առարկայացման (տարորոշման) քերականական կարգ

Անձի և իրի առման քերականական կարգ

Գոյականի կազմությունը

Որպես գոյականներ բառակազմական միջոց հանդես են գալիս մի շարք ածանցներ (տես՝ Գոյականակերտ ածանցներ) ու բառաբարդման սակավաթիվ տիպեր (բարդությամբ և հապավությամբ), որոնցով միայն (կամ գրեթե միայն) գոյականներ են կազմվում։ Որպես այդպիսի գոյականակերտ ածանցներ հանդես են գալիս վերջածանցները: Չնայած մի շարք նախածանցներ գործածվում են գոյականների կազմության մեջ, սակայն դրանք բուն գոյականակերտ չեն համարվում, քանի որ այլ խմբերի բաղադրությամ մեջ ևս որոշակի դեր են կատարում (հմմտ.` ենթադրություն, ենթադրել, ենթադրաբար, ենթադրական, բայց` ենթասպա, ենթագլուխ, ենթամաս):

Բառաբարդման գոյականակերտ կաղապարներ են`

  • գոյականի սեռական հոլով + գոյական – հորեղբայր, տանուտեր
  • գոյական + ու + գոյական - անցուդարձ, այբուբեն: Անձի դեպքում երկու բաղադրիչներն էլ հոլովվում են:
  • գոյական + գոյական – հարավ-արևմուտք, վագոն–ռեստորան
  • թվական + գոյական – տասնապետ, հարյուրապետ: