«Սևդա Սևան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.
[[Կատեգորիա:Նոյեմբերի 6 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 6 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մայիսի 16 մահեր]]
[[Կատեգորիա:Մայիսի 16 մահեր]]
[[Կատեգորիա:Սոֆիա քաղաքում մահացածներ]]

08:55, 17 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Սևան Սևդա (Ֆրանսուհի Գևորգի Բահչեջյան, 1945, նոյեմբերի 6, ք. Նովա Զագորա - 2009, մայիսի 16, Սոֆիա), ազգությամբ հայ բուլղարագիր գրող։

Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը (1978)։ Աշխատել է «Նարոդնա մլադեժ» թերթի խմբագրությունում։ 1994-1999-ին` Բուլղարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, 1999-2005-ին` արտակարգ և լիազոր դեսպան։

Ստեղծագործել է 1962-ից։ 1969-ին լույս է ընծայել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն (դրանցից շատերը թարգմանվել են հայերեն)։ Հայտնի է դարձել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել 1981 և 1988 թթ., թարգմանվել հայերեն և ռուսերեն։ Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։

Գրել է 1988-ին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի սցենարը։ Թարգմանել է Գևորգ Էմինի բանաստեղծություններից («Արդար երգ», 1979, ժողովածու)։

Բազմիցս այցելել է Հայաստան։ Հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։ Ամուսինը բուլղար հայտնի արձակագիր Վրբան Ստամատովն է (հայերեն հրատարակվել է նրա «Մակույկով մինչև Արարատ» ստեղծագործությունը), ունեն մի որդի` Ալեն Ստամատով: