«Սամիթ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = Սեխ | image file =Anethum graveolens Sturm12023.jpg | image title = Սամիթ | image descr = | regnum = Բույսեր | ref = | comment = |...»: |
|||
Տող 56. | Տող 56. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
{{commons|Anethum graveolens}} |
{{commons|Anethum graveolens}} |
||
* [http://archive.168.am/am/articles/29190-pr |
* [http://archive.168.am/am/articles/29190-pr 168 ժամ՝ սամիթի մոգությունը] |
||
[[Կատեգորիա:Նեխուրազգիներ]] |
[[Կատեգորիա:Նեխուրազգիներ]] |
08:00, 7 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ
Սեխ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Anethum graveolens
| ||
|
Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար: Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը:
Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ:[1] Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը:
Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար: Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով:
Բուսաբանական նկարագրությունը
Պատկանում է նեխուրազգիների (Apiaceae) ընտանիքին: Միամյա բույս է: Արմատներն առանցքային և բավականին լավ ճյուղավորված: Ցողունը կանգուն է, ճյուղավորված, կլոր, հարթ առանց թավի հասնում է մինչև 120-150 սմ բարձրության:
Սամիթի տերևները հերթադիր են, եռակի-փետրաձև, նեխ ասեղնաձև բլթակներով կտրտված: Տերևների գույնը տատանվում է դեղնականաչից մինչև մուգ կապտականաչ: Ծաղկափթթությունը բարդ հովանոց է, բաղկացած փոքր հովանոցներից: Ծաղիկները երկսեռ են, բաղկացած 5 բաժակաթերթերից, 5 դեղնագույն պասկաթերթերից, 5 առէջներից և 2 միաձույլ վարսանդից: Սերմերը կլոր-ձվաձև են, տափակ, թեփուկանման եզրով, բազ մոխրագույն կամ բաց դարչնագույն: 1000 սերմը կշռում է 1,7-1,8 գ: Ծլունակությունը պահպանվում է 2-3 տարի:
Օգտագործումը սննդի մեջ
Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի:
Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ:[2]
Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում:
Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին:
Ծանոթագրություններ
- ↑ Մ. Գ. Քեյնս (1912). «Խոհանոցային կանաչիներ: Մշակումը, հավաքը և օգտագործումը» (Անգլերեն). «Օրինջ ջադ քամփընի».
{{cite book}}
:|archive-date=
requires|archive-url=
(օգնություն) - ↑ «Սննդամթերքների էջերը»
Գրականություն
- Անդրեաս Մելիքյան, «Բանջարաբուծություն» Երևան, 2005 - ISBN 99941-47-04-8