«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: hsb:Wěcownik
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: ku:Navdêr
Տող 57. Տող 57.
[[ko:명사 (품사)]]
[[ko:명사 (품사)]]
[[krc:Ат]]
[[krc:Ат]]
[[ku:Navdêr]]
[[la:Nomen substantivum (grammatica Latina)]]
[[la:Nomen substantivum (grammatica Latina)]]
[[li:Zelfsjtendig naamwoord]]
[[li:Zelfsjtendig naamwoord]]

19:06, 15 հունվարի 2013-ի տարբերակ

Պարզ ասած, գոյականը բառ է, որ օգտագործվում է անձ, տեղ, իր կամ գաղափար ցույց տալու համար:

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն: Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ա) հասարակ և հատուկ գոյականներ, բ) թանձրացական և վերացական գոյականներ, գ) անձ և իր ցույց տվող գոյականներ, դ) հավաքական գոյականներ: Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի: Գոյականը արդի արևելահայերենում ունի յոթ հոլով` ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Արդի հայերենի որոշ մասնագետները գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/: Գոյականն ունի նաև հոլովումներ՝ արտաքին, ներքին, ինչպես նաև այլաձև հոլովումներ: Գոյականները կազմվում են ածանցներով /տես՝ գոյականակերտ ածանցներ/, բարդությամբ և հապավությամբ: