«Գեղարդ»–ի խմբագրումների տարբերություն
չ -dead-url=yes , +url-status=dead |
(մասնակցի անունը ջնջված է) (խմբագրման ամփոփումը հեռացված է) Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր |
||
Տող 5. | Տող 5. | ||
== Գեղարդը սրբազան մասունք == |
== Գեղարդը սրբազան մասունք == |
||
⚫ | Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.[[33]]–[[34]] թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է [[քրիստոնյա]]ների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդ 33 թվականին [[Հայաստան]] է բերել [[Թադեոս առաքյալ]]ը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ [[301]] թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական [[կրոն]] է հռչակվել, Գեղարդը դարձել է [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] սեփականությունը։ Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։ |
||
⚫ | == Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.[[33]]–[[34]] թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է [[քրիստոնյա]]ների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդ 33 թվականին [[Հայաստան]] է բերել [[Թադեոս առաքյալ]]ը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ [[301]] թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական [[կրոն]] է հռչակվել, Գեղարդը դարձել է [[Հայ առաքելական եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] սեփականությունը։ Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։ == |
||
Սուրբ Գեղարդ 500 տարի պահվել է [[Այրիվանք]]ում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ [[Լուսավորիչ Գրիգոր|Լուսավորչի]] Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։ Ներկայումս Գեղարդը պահվում է [[Էջմիածնի Մայր Տաճար|Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի]] թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը [[1687]] թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։ |
Սուրբ Գեղարդ 500 տարի պահվել է [[Այրիվանք]]ում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ [[Լուսավորիչ Գրիգոր|Լուսավորչի]] Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։ Ներկայումս Գեղարդը պահվում է [[Էջմիածնի Մայր Տաճար|Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի]] թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը [[1687]] թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։ |
||
16:56, 19 Մայիսի 2024-ի տարբերակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդ (այլ կիրառումներ)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/2014_Prowincja_Armawir%2C_Wagharszapat%2C_Katedra_w_Eczmiadzynie%2C_Wn%C4%99trze%2C_W%C5%82%C3%B3cznia_Przeznaczenia.jpg/250px-2014_Prowincja_Armawir%2C_Wagharszapat%2C_Katedra_w_Eczmiadzynie%2C_Wn%C4%99trze%2C_W%C5%82%C3%B3cznia_Przeznaczenia.jpg)
Գեղարդ, սուրբ Գեղարդ, տեգ, սրբազան մասունք՝ կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։ Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։
Գեղարդը սրբազան մասունք
Հիսուսին խաչելուց հետո հռոմեացի զինվորներից մեկը տեգով (Գեղարդով) խոցել է խաչի վրա մահացած Հիսուսի կողը, որից «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հովհաննես 19.33–34 թվականներ)։ Այդ օրվանից մահվան զենքը՝ Գեղարդը, դարձել է քրիստոնյաների համար սրբազան մասունք։ Հայ եկեղեցու ավանդության համաձայն, Գեղարդ 33 թվականին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և երկար ժամանակ այն պահվել է քրիստոնյա համայնքներում։ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն է հռչակվել, Գեղարդը դարձել է Հայ առաքելական եկեղեցու սեփականությունը։ Հիշատակություններ կան, ըստ որոնց, Հայաստանում կամ հարևան երկրներում օգտվել են Սուրբ Գեղարդից՝ երկիրը և ժողովրդին օրհնելու, պատերազմից, աղետներից ազատելու համար։
Սուրբ Գեղարդ 500 տարի պահվել է Այրիվանքում, որը հետագայում, ի պատիվ Գեղարդի, կոչվել է Գեղարդավանք։ Հայոց կաթողիկոսները մյուռոնօրհնության ժամանակ Լուսավորչի Աջի հետ Սուրբ Գեղարդով ևս օրհնում են մյուռոնը։ Ներկայումս Գեղարդը պահվում է Սուրբ Էջմիածնի Մայր աթոռի թանգարանում։ Գեղարդի արծաթե մասնատուփը 1687 թվականին պատրաստել է Պռոշյան իշխանատան հետնորդ Դավիթ եպիսկոպոսը։
Սուրբ Գեղարդի վաճառման և վնասման հետ կապված սկանդալ
2018 թվականի հուլիսի 6-ին Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը Մայր Աթոռի Դիվանատանը հայտարարել է, որ Գարեգին Բ-ն վաճառել է գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որին հակադարձել է Արշակ Սրբազանը, ասելով, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»[1]։
Քիչ անց, նույն օրը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել Սուրբ Գեղարդը, հաղորդելով հետևյալը.
![]() |
Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Սուրբ Կոնստանտին և Սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում[2] | ![]() |
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի. հոգևորականի պարզաբանումը՝ ցուցարարներին (ուղիղ)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |