Նազելի, Մեծ Պայտասար, Նազալթափա, Նազալսար, լեռնագագաթ ՀայաստանիԳեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ Աժդահակ լեռնագագաթից 3.5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը` 3312 մ[1][2]։ Գագաթին կա ոչ մեծ խառնարան՝ ճեղքված էրոզային ձորակով։ Կազմված է հրաբխային ապարներից։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 89 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։