Սուրեն Սարումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Սարումյան
Ծնվել էմարտի 1, 1977(1977-03-01) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՄասնագիտությունԶինվորական, գրող և լրագրող
ԱնդամությունԱրցախի գրողների միություն

Սուրեն Սլավիկի Սարումյան (մարտի 1, 1977(1977-03-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, Արցախի գրողների միության անդամ, զինվորական, գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Սլավիկի Սարումյանը ծնվել է 1977 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1984 թվականին ընտանիքով տեղափոխվել է Արտաշատ քաղաք։ Նույն թվականին ընդունվել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։

1988 թվականին Սարումյանների ընտանիքը վերադարձել է Արցախ և բնակություն հաստատել Ստեփանակերտում։ 1988-1991 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 դպրոցում։

Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Բուժվելու, ապա ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Չարենցավան, սովորել Խ. Աբովյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցում։ 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1998 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության։ 2001 թվականից ծառայում է Պաշտպանության Բանակի շարքերում։ Ներկայումս ԱՀ պաշտպանության բանակի մամուլի պատասխանատուն է[1]։

Ունի գնդապետի զինվորական կոչում։

ԼՂՀ գրողների միության անդամ է[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Սարումյանի ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ» և «Անդին» գրական հարթակներում[3]։ «Հուղարկավորություն դերաբաշխումը» պատմվածքը ներառվել է Գրանիշի 2015 թվականի՝ «Տարվա լավագույն պատմվածք» անվանակարգում[2]։

Հրատարակած երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աբու Բաքր ալ Բաղդադին՝ Շամի Խալիֆ», վեպ, Երևան, Անտարես, 2015
  • "Ստվերներով լի քաղաքը", պատվածքների ժողովածու, Երևան, Անտարես, 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուրեն Սարումյան. «Հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր չգրված և գրված օրենքները»
  2. 2,0 2,1 Սուրեն Սարումյան
  3. «Սուրեն Սարումյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]