Սուրեն Յոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սուրեն Յոլյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1926(1926-12-16)
ԾննդավայրԳորիս, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 17, 1994(1994-11-17) (67 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1973)
ԶավակներԼևոն Յոլյան
Գայանե Յոլյան
Պարգևներ«Աշխատանքային արիության համար» մեդալ

Սուրեն Լևոնի Յոլյան (դեկտեմբերի 16, 1926(1926-12-16), Գորիս, Հայաստան, ԽՍՀՄ - նոյեմբերի 17, 1994(1994-11-17), Փարիզ, Ֆրանսիա, թաղված է Մոսկվայում), հայ բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1973

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Յոլյանը ծնվել է Գորիսում։ Սերում է Գորիս քաղաքի Յոլյանների նշանավոր տոհմից։ 1942 թվականին ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը։ 1943-1948 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է պրոֆեսոր Ռուբեն Հովսեփի Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական բաժանմունքում։

Սուրեն Յոլյանի հուշատախտակը Երևանում

1951 թվականին եղել է Կոտայքի շրջանային հիվանդանոցի թերապևտ, 1952-1956 թվականներին նշանակվել է Կոտայքի շրջկոմի առողջապահության բաժնի պետ։ 1954 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական դիսերտացիան։ 1962-1965 թվականներին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ նշանակվել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 1965-1993 թվականներին՝ նույն ինստիտուտի սրտաբանության և ռևմատոլոգիայի բաժնի վարիչ։ 1971 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, 1973 թվականից՝ պրոֆեսոր։ Եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ռևմատոլոգը և ռևմատոլոգիայի կենտրոնի նախագահը, համամիութենական ռևմատոլոգների նախագահության անդամ, ՀՀ ռևմատոլոգների ընկերության նախագահ[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Յոլյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բժշկական գիտությունների թեկնածուական ութ դիսերտացիաներ։ Հեղինակ է 145 գիտական աշխատանքների։ Նրա ստեղծագործական գործունեությունը բնութագրում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կլինիկական գիտական հետազոտությունների լայն շրջանակը։ Գիտական աշխատությունները վերաբերում են կլինիկա-պաթոֆիզիոլոգիական հիմնահարցերինը և համապատասխան բուժումներին։ Յոլյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ «Էրեբունի» քաղաքային կլինիկական հիվանդանոցում 1985 թվականին բացվել է հանրապետական հոդաբանական կենտրոն։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Աշխատանքային արիության» և «Պատվո նշան» շքանշաններով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի ինստիտուտն անվանակոչվել է պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանի անվամբ։

Մեջբերումներ Սուրեն Յոլյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Պրոֆեսորի սկզբունքն էր. անթերի, լիարժեք, առողջ ապրելը:
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կարլեն Ադամյան:
Aquote2.png
Aquote1.png Սուրեն Յոլյանը շախմատի հայ արքա Տիգրան Պետրոսյանի մտերիմ ընկերն էր: Հենց նրա միջոցով ծանոթացա աշխարհահռչակ շախմատիստի հետ, որն այդ ժամանակ բնակվում էր Երևանում:
- Վարդան Ալավերդյան:
Aquote2.png


Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Ռոզա Յոլյան
  • Որդին՝ Լևոն Յոլյան, ՀՀ Պետական և առողջապահության բնագավառի գործիչ
  • Դուստրը՝ Գայանե Յոլյան, մանկաբույժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]