Սուրբ Փրկիչ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սուրբ Փրկիչ», ամսաթերթ հայոց հիվանդանոցի, բժշկական, գրական, գիտական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսնում 1949 թվականից, Ստամբուլում։ «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի հրատարակություն։ Խմբագիրներ Արփիար Տեր-Մարգարյան, Մկրտիչ Հաճյան, Հերմինե Սինանյան, Կարպիս Ե. Մուրադյան, 1980 թվականից՝ Մաքրուհի Հակոբյան։ Ներկայացնում է նյութեր համաշխարհային բժշկագիտության հայտնագործությունների, հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում ներդրած նորագույն տեխնիկայի, հիվանդանոց-ծերանոցի առօրյայի, բարեգործությունների ու բարերարների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։