Արփիար Տեր-Մարգարյան
Արփիար Տեր-Մարգարյան | |
|---|---|
| Ծնվել է | 1889[1] |
| Ծննդավայր | Խուլթիկ, Բիթլիսի գավառ |
| Վախճանվել է | 1970[1] |
| Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս |
| Մասնագիտություն | խմբագիր, մանկավարժ, արձակագիր, ուսուցիչ և գրող |
| Քաղաքացիություն | |
| Զավակներ | Q21287139? և Q21287212? |
| Արփիար Տեր-Մարգարյան Վիքիդարանում | |
Արփիար Տեր-Մարգարյան (1889[1], Խուլթիկ, Բիթլիսի գավառ - 1970[1], Կոստանդնուպոլիս), խմբագիր, մանկավարժ, արձակագիր։
1902 թվականին ավարտելով Բիթլիսի ամերիկյան վարժարանը՝ որպես ուսուցիչ մեկ տարի աշխատել է նույն վարժարանում, այնուհետև մեկ տարի ուսուցչություն է արել Մուշի ամերիկյան վարժարանում։ 1905-1909 թվականներին հաճախել է Խորբերդի ամերիկյան քոլեջ, որն ավարտելուց հետո մեկ տարի լինում է Բիթլիսի ամերիկյան վարժարանի տնօրենը։ Երկու տարի սովորում է Ստամբուլի իրավաբանական վարժարանում՝ միևնույն ժամանակ ավարտելով Պահեստի սպայի զինվորական վարժարանը։ Մասնակցել է Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներին, որոնց ընթացքում ստացել է հարյուրապետի աստիճան և որոշ ժամանակ եղել է Ոստիկանական զորքերի փոխտնօրեն։ 1918 թվականին, վերադառնալով Կ. Պոլիս, մինչև 1921 թվականը Յետիգուլեի Ս. Փրկիչ և Օրթագյուղի որբանոցներում հայերեն և անգլերեն է դասավանդել։ 1921-1933 թվականներին նախ որպես ուսուցիչ, ապա տնօրեն պաշտոնավարում է Սամաթիայի Սահակյան-Նունյան վարժարանում։ Այնտեղից որպես դաստիարակ և հայերենի ուսուցիչ տեղափոխվում է Կեդրոնական վարժարան։ 1939-1941 թվականներին եղել է Կեդրոնական վարժարանի փոխտնօրենը։ Կեդրոնական վարժարանից հեռացել է 1945 թվականին։ 1950-1953 թվականներին պաշտոնավարել է Պեզազյան վարժարանում։
5-րդ և 6-րդ դասարանների համար գրել է դասագրքեր «Աղբերակ» անունով։ Վերահրատարակել է Արամ Անտոնյանի «Գանձարան»-ները՝ լրացնելով պարունակությունը։ Նրա պատմվածքներն ամփոփված են «Արձագանգ» (Կ. Պոլիս, 1946) և «Անցորդը» (Կ. Պոլիս, 1962) ժողովածուներում։
1932-1949 թվականներին եղել է Ս. Փրկիչ ազգային հիվանդանոցի տարեգրքերի խմբագիրը։ Տարեգրքերի ամսաթերթ դառնալուց հետո ևս վեց տարի եղել է խմբագիրը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Սփիւռքահայ արդի գրականութիւն (խմբ. խմբագրող և համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, «Ռօյըլ Օք», 1994, էջ 52 — 536 (հատոր Ա), 780 (հատոր Բ) էջ։