Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Լուցկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Լուցկ)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակեկեղեցի
Երկիր Ուկրաինա
ԲնակավայրԼուցկ
 Armenian church in Lutsk Վիքիպահեստում

Լուցկի հայկական եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում, Գալշկի Գուլեվիչովնի փողոցում, որի տեղում Խորհրդային ժամանակաշրջանում կառուցվել են տասներկու բնակելի տներ։ Եկեղեցին 16-րդ դարում կառուցել էին Լուցկի հայերը։

Բնակության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հայկական բնակավայրերը Լուցկում առաջացել են 13-րդ դարում։ Այդ ժամանակ հայկական թաղամասում կար 300 տուն։ XIV դարում հայական համայնքն արդեն բավականին մեծ էր։ Կաթողիկոս Թեոդորոս II- ի ուղերձում 1388 թվականին Lուցկի համայնքը նշվում է երրորդ տեղում Կամենեցկից և Լվովից հետո[1]։ Հայերը եղել են վարպետներ քարե գործերում, դրա համարել գոյություն ունի տեսակետ, որ նրանք մասնակցել են Լուցկի բոլոր քարե տների և ամրոցների շինարարությանը։

Ծաղկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1427 թվականին քաղաքի հարավային կողմի հայկական թաղամասում կառուցվել է եկեղեցի։ 1429 թվականին հայ եպիսկոպոսը եղել է այն պատվիրակության կազմում, որը հանդիպել է քաղաքի հյուրերին` եվրոպական կոնգրեսի միապետերին։ 1432 թվականին Արքա Յագաիլոն արտոնություն է շնորհում Լուցկի հայերին, որտեղ հաստատում է նրանց իրավունքները։ Ավելի ուշ 1445 թվականին[2] մեծ իշխանության միապետ Սվիդրիգայլոն, որի նստավայրը եղել է ամրոցում, հայկական եկեղեցուն նվիրել է Ցեպերիվ գյուղը։ Միջազգային առևտրի ծաղկման շրջանում Լուցկի հայերը ակտիվորեն ներգրավված էին այդ գործին։ Նրանք ծանրակշիռ դեր են խաղացել քաղաքի արևելյան ուղղությամբ առևտրային հարաբերություններում։ Քաղաքի հարուստ բնակիչների շարքում մեծ թիվ են կազմել հայերը։ Նրանք մեծ ներդրում են ունեցել Լուցկի մշակույթում կողք կողքի այլ ազգերի հետ, ովքեր այդ ժամանակ ապրում էին քաղաքում` հրեաներ, թաթարներ, գերմանացիներ[3]։

Նոր վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարի երկրորդ կեսին տեղի է ունեցել Լուցկի հայ համայնքի անկում։ Շատ հայեր Լուցկից տեղափոխվեցին Լվով[4]։ Սակայն հաջորդ դարում նա զգացել է վերածնունդ և նոր աճ։ Կառուցվել է նոր եկեղեցի, որը նվիրված էր Ս. Ստեփանոսին։ Այդ ժամանակ քահանան դարձավ Վարտիկը։ Չի հաջողվել Ճշտել, այսօրվա հայկական եկեղեցին համարվում է այն, որ կառուցվել է 1427 թվականին, թե այն մեկը, որ կազմավորվել է 16-րդ դարում։ Հավանաբար եղել է մի քանի եկեղեցիներ։ Եկեղեցուն պատկանել է քաղաքի մի քանի բակեր ու խաղահրապարակներ, ինչպես նաև վերականգնվել է Ցեպերիվ գյուղի տիրապետման իրավունքը։ 1585 թվականից եկեղեցու կողքին գտնվում է վանք, որ ունի հիվանդանոց և փոքրիկ գերեզմանոց։ Ամբողջ տարածքը եղել է ցանկապատված։ Փողոցը, որտեղ գտնվել է տաճարը, անվանվել է հայկական։ Տաճարի կողքին հարևան փողոցում եղել է Սուրբ Հակոբի մատուռը։ 17-րդ դարի կեսերին Ս. Ստեփանոս եկեղեցու Փաստաթղթերում եկեղեցին հիշատակվում է որպես մատուռ, որը կարող է ապացուցել, որ նա եղել է Լվովի Հայ - կաթոլիկ եպիսկոպոսության իրավասության տակ։

Համայնքի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX—ХХ դարերի լուսանկար

18-րդ դարում Լուցկի հայ համայնքի կյանքը բնութագրվում է որոշակի նվազմամբ։ Դարասկզբում քաղաքում ապրում էին ընդամենը տասնմեկ ընտանիք։ Համայնքի անկումը պայմանավորված է թագավորության անկման հետ։ 1820 թվականին քաղաքում, հավանաբար, հայեր չէին մնացել և դրա պատճառով Ս. Ստեփանոսի մատուռը վերածվել է զինվորական պահեստի։ Սակայն 1845 թվականին համաքաղաքային հրդեհից պահեստը այրվեց։ Այդ ժամանակից ի վեր հին հայկական տաճարի ավերակները համարվում են մասնավոր կամ քաղաքային սեփականություն։ Տաճարը այդպես ավերակների վերածված մնացել է մինչև 1850 թվականը։

Այսօրվա կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր հայկական այդ հնագույն տաճարը օգտագործվում է որպես բնակելի տուն։ 2000 թվականին կառուցվել է երկհարկանի շինություն, որը վատթարացրել է ընդհանուր ճարտարապետությունը։ Դարասկզբում տեղի է ունեցել հայ համայնքի հերթական վերածնունդը։ Քաղաքում գործում է հայկական մշակույթի պատվիրակություն Խաչիկ Դանիելյանի գլխավորությամբ։ Գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն և մշակույթ։ Պատվիրակության կազմում ընդգրկված է 150 անդամ։ Հայ համայնքի անունից նամակներ են հղվում վերականգնելու համար Պաշա Սավելեվի փողոցի պատմական անունը` Հայկական փողոց, որտեղ գտնվում է հնագույն կառույցը։ Սակայն 2007 թվականին փողոցը անվանեցին Գալշկա Գուլեվիչիվի անունով[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дашкевич Я. Давній Львів у вірменських та вірмено-кипчацьких джерелах // Україна в минулому. — К., Львів, 1992. — Вип. 1. с.10-11
  2. Мандзюк Ф., Окуневич В. У Луцькому замку, — Луцьк, 2007 — c. 143 ISBN 978-966-1599-00-9
  3. Троневич П. Волинь в сутінках української історії XIV—XVI ст. — Луцьк, 2003
  4. Дашкевич Я. Розселення вірменів на Україні в XI—XVIII ст. // Український історико-географічний збірник. — Вип. 1. — К.,1971 — c.166
  5. Монітор Волинський. Була така вулиця — Вірменська