Սուրբ Ստեփանոս անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նավիշի Ս. Ստեփանոս անապատ, ճարտարապետական հուշարձան Վասպուրականի Գողթն գավառում, Տևի գյուղից 4 կմ հարավ-արևելք գտնվող Նավիշ գյուղատեղիում (այժմ՝ Նախիջևանի ԻՀ, Ադրբեջան)։ Նավիշի Ս. Ստեփանոս անապատի հատակագիծը կրկնում է Հայաստանի XVII դարի վանքերի կառուցվածքը՝ ուղղանկյուն պարսպի կենտրոնում եկեղեցին է։ Համալիրից պահպանվել են մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով եկեղեցին և կիսավեր գավիթը։ Եկեղեցու որմերում ագուցված վիմագիր խաչքարերը վկայում են, որ վանքը հիմնվել է XI-XII դարերում։ Համաձայն մուտքի բարավորի ընդարձակ արձանագրության, վերակառուցվել է 1677 թվականին։ Այստեղ XV-XVII դարերում նորոգվել ու գրվել են մի քանի ձեռագրեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երվանդ Լալայան, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական ­շրջան և կամ Գողթն, «ԱՀ», 1904-05, №11-12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 195