Սուրբ Սիոն եկեղեցի (Վաչիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սիոն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սիոն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎաչիան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
11,2 մետր
Երկարություն17,96 մետր
Լայնություն11,2 մետր
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Սիոն եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, Ախալքալաք քաղաքից 6 կմ դեպի հարավ, հայաբնակ Վաչիան գյուղում, կառուցվել է 19-րդ դարի 30-ական թվականներին։ Եկեղեցու մասին ամենից հին տեղեկությունները պահպանվել են Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրերում։ 1866 թվականի տվյալներով եկեղեցին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց, իսկ 1885 թվականին՝ որպես քարաշեն։

1887 թվականի «Նոր Դար» ամսագրում կա անրադարձ այս եկեղեցու մասին, որտեղ եկեղեցին բնութագրվում է որպես «բաւական գեղեցիկ նորաշէն եկեղեցի»։

Եկեղեցու վերաբերյալ կան նաև հիշատակումներ 1880-ական և 1905-ական թվականների տեղեկագրերի մեջ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գմբեթավոր տիպի կառույց է, այն կառուցվել է տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (17.96 x 11.2) մետր։ Եկեղեցու հյուսիսային և հարավային պատերը սվաղած են, իսկ արևելյան և արևմտյան պատերը երեսապատված են տուֆի սալիկներով։ Մուտքը գտնվում է արևմտյան կողմում, իսկ եկեղեցու հարավային և արևելյան պատերին բացված են երեքական պատուհաններ։ Մուտքի վերևի մասում՝ տանիքին զանգակատունն է։ Տանիքը երեսապատված է թուջով, որի վրա գմբեթն է։

Խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Մկրտության ավազանն է գտնվում է հյուսիսային պատին։

1850-1880-ական թվականներին եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ քհն․ Տեր Սիմեոն Կարապետյանը, Հարություն քհն. Իշխանյանցը, Գաբրիել քհն. Մկրտչյանը, Սիմեոն քհն. Տեր-Գաբրիելյանը, Տեր Կարապետը և դպիր` Հովհաննես Տեր-Սիմոնյանը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին խոնարհվում է։ Իսկ արդեն հետխորհրդային շրջանում, 1990-ական թվականներին գյուղի բնակչության ջանքերով եկեղեցին հիմնովին վերակառուցվում է, և բազիլիկ եկեղեցին վերածվում է գմբեթավորի։

2016 թվականի հոկտեմբերին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցին վերաօծվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՎԱՉԻԱՆ – ՍՈՒՐԲ ՍԻՈՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.