Jump to content

Սուրբ Սերգիոս Ռադոնեժսկու տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սերգիոս Ռադոնեժսկու տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Քարտեզ
Քարտեզ
 Church of St. Sergiy Radonezhckogo in Andijan Վիքիպահեստում

Սուրբ Սերգիոս Ռադոնեժսկու տաճար, Ռուս ուղղափառ եկեղեցու միջինասիական միտրոպոլի շրջանի Տաշքենդի և Ուզբեկստանի թեմի տաճար, որը գտնվում է Անդիժան քաղաքում։

Աղոթատունը կառուցվել է 1892 թվականին[1],, տաճարը և զանգակատունը դրվել են 1893 թվականին[2], կառուցվել է 1893 թվականին Ի. Ռ. Սակովիչի էսքիզով[2], օծվել է 1896 թվականին[2] Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու պատվին, նախատեսված է եղել 300 հավատացյալի համար[1], քանդվել է 1930 թվականին[3], տաճարին հատկացվել է մեկ քահանա[1], եկեղեցական տոնը սեպտեմբերի 25-ին է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգակատնով եկեղեցին գտնվել է Անդիժանի կենտրոնական հրապարակում, ավելի ուշ՝ Գորկու փողոցը։ Տաճարը կառուցվել է այրված աղյուսից, ինչպես նաև գանձարանի միջոցներով։ 1902 թվականի դեկտեմբերի 3-ին Անդիժանում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով տաճարը փլուզվել է և հիմնովին վերանորոգվել է։

Տաճարն ու մատուռը ղեկավարել է Թուրքեստանի թեմական ղեկավարությունը։ Այնուհետև մտել է Կոկանդի ռազմական շրջանի կազմի մեջ։

Այնուհետև կոչվել է Կոկանդի զինվորական ղեկավարությանը կից եկեղեցի, Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու տաճար Սուրբ Գեորգիին վերագրվող մատուռով։

Քանի որ տաճարը քանդված է, ապա այն չի կարող վերաբերել որևէ թեմի և չի կարող մտնել Տաշքենդի և Ուզբեկստանի թեմի կազմի մեջ։

Մատուռը գտնվում է Ռուս-ուղղափառ գերեզմանատանը՝ բանտի մոտ։

Տաճարն ունեցել է հարուստ իկոնոստաս և եկեղեցական պարագաներ։ Այն ունեցել է նաև զանգակատուն՝ 5 զանգով։ Տաճարի չափը մեծ չէ՝ 10 մետրը 11 մետրի վրա։

Եկեղեցում հիմնական ուշադրությունը գրավում է Աստվածամոր սրբապատկերը, որը արվել է կիմարիսի վրա յուղաներկով։ 1905 թվականին այն նվիրել են Սուրբ Աֆոնի վանականները 1902 թվականին Անդիժանում տեղի ունեցած երկրաշարժի հիշատակին։

Վանականների մասին ոչ մի վկայություն չի պահպանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 буклет Иванов Ан. А.
  2. 2,0 2,1 2,2 книга Иванов Ал. А.
  3. 3,0 3,1 книга Рузаев Б. А.

Եկեղեցին նամականիշների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Почтовая открытка. Сахаров Г. И.. На снимке написано: Фасад церкви. Издательство Сахарова Г. И., Андижан, 1909 год.
  • Почтовая открытка. Иванов Ал. А.. На снимке написано: Церковь святого Сергия Радонежского, вид с улицы Горького. Издательство Иванова, Андижан, 1912 год.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Буклет с фото и описанием. Иванов Ан. А. - Поездки по городам и селам Русского Туркестана. Осмотрены и сфотографированы села и города, всего около 100 фото и 154 текстов. СПБ, 1910 год.
  • Книга. Иванов Ал. А. - История Кокандского военного округа. Коканд, 1911 год.
  • Книга. Цитович Г. А. - Храмы Армии и Флота. Пятигорск, 1913 год.
  • Книга. Голенберг Б. А. - Старинные храмы туркестанского края. Ташкент, 2011 год.
  • Книга. Рузаев Б. А. - История приходов Узбекистана. Ташкент, 2014 год.