Սուրբ Նշան եկեղեցի (Սամղրեթ)
Սուրբ Նշան եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Սամղրեթ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
5,76 մետր | |
Երկարություն | 10,94 մետր |
Լայնություն | 5,76 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նշան եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Թեթրիծղարոյի շրջանում, վարչական կենտրոն Թեթրիծղարո քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք Սամղրեթ գյուղում, կառուցվել է 10-րդ դարում։
Սուրբ Նշան եկեղեցու մասին կան տեղեկություններ, ըստ որի նոր եկեղեցու տեղը, որ կառուցվել է 19-րդ դարում, եղել է մեկ այլ կառույց, որը կառուցվել է 10-11-րդ դարերում։ Տեղեկանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներից, որ 1857 թվականին հանդիսացել է որպես գյուղի ծխական եկեղեցի։ Այն հիշատակվում է որպես փայտաշեն կառույց։ Կան եկեղեցու հիշատակումներ, որոնցից 1-ին մեջ նշվում է հետևյալը․
Ունի զհոյակապ մատուռն յանուն սրբոյն Գէորգայ։ Ի վերա որման եկեղեցւոյ գրի «Ես Բէկի շինեցի զեկեղեցիս վասն միաբանաց եկեղեցւոյն և սոքա ետուն ինձ երկու ժամ, թուին ՌԿԱ |
Առկա են նաև այլ աղբյուրներ, որը փաստում է եկեղեցու հին կառույցի մասին։
1885-1886 թվականների մեկ այլ գրությամբ այս եկեղեցին հիշատակվում է որպես «Սուրբ Գևորգ»։ Սակայն ներկայումս եկեղեցին ավելի հայտնի է որպես Սուրբ նշան քան թե Սուրբ Գևորգ։
Եկեղեցին կառուցված է տարատեսակ քարերից, բազիլիկ կառույց է, որի չափսերն են՝ 10․94 x 5.76 մետր։ Ունի մեկ մուտք որը բացվում է հարավային կողմից, սակայն ենթադրելի է որ եկեղեցին ունեցել է մեկ այլ մուտք արևմտյան կողմից։ Եկեղեցու շուրջ պահպանվել է գերեզմանոց, որը հայկական միջնադարի է, կան նաև գերեզմանաքարեր որոնց վրա արձանագրություններ են։ Եկեղեցու հոգևորականն է եղել Սարգիս քհն. Տեր-Գրիգորյանը։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ։ 2016 թվականին եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի, որից հետո գրեթե եղել է կիսախոնարված վիճակում, սակայն տեղի հայ գյուղացիների ջանքերով եկեղեցին վերականգնվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aleks_El_Dia. «ՍԱՄՂՐԵԹ – ՍՈՒՐԲ ՆՇԱՆ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)