Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Գուկովո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Գուկովո)


Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Կրոնադավանանք Ռուս Ուղղափառ եկեղեցի
Ճարտարապետություն
Կառուցման ավարտ 1887

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի Գուկովո խուտորում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Շախտիի և Միլլերովսկի թեմի Գուկովի գործակալությանը։ Կառուցվել է 1887 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկողայոս եկեղեցին Գուկովո խուտորում կառուցվել է 1887 թվականին՝ Դոնի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Միտրոֆանի առջև տեղի բնակիչների միջնորդությամբ։ Մինչ այդ Գուկովոյում ոչ մի տաճար չկար, և կազակներն այնտեղից ստիպված գնում էին կա՛մ Սոկոլովո-Կունդրյուչենսկի խուտոր, կա՛մ Սուլինսկի խուտոր։ Դա առաջացնում էր մեծ անհարմարություններ, հատկապես գետերի վարարման ժամանակ[1]։

Սուրբ Նիկողայոս տաճար գրեթե անմիջապես սկսեցին հաճախել ոչ միայն Գուկովոյի, այլև Զամչալովոյի, Դոլոտինկայի, Պավլովսկի խուտորների բնակիչները։ Այդ բոլոր բնակավայրերը գտնվում էին հարևանությամբ և նույնպես չունեին սեփական եկեղեցիներ[1]։

Ի տարբերություն շատ այլ տաճարների, որոնք ոչնչացվեցին խորհրդային իշխանության հրամանով կամ մարտական գործողությունների ժամանակ, այս տաճարը կանգուն էմնացել ինչպես հեղափոխության, այնպես էլ Քաղաքացիական ու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[1]։

1978-1986 թվականներին տաճարում կատարվել է վերակառուցում, և այն զգալիորեն ընդլայնվել է։ Փորվել է նոր հիմք, պատերը երեսպատվել են աղյուսով։ 1992 թվականին նկարիչ Լ. Ն. Շարխունն ավարտել է տաճարի ներքին պատերի որմնանկարումը[1]։

Եկեղեցին իրականացնում է Զամչալովո գյուղի մոտ տեղակայված տեղի թիվ 46111 զորամասի հոգաբարձությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Гуково|Церковь Николая Чудотворца» (ռուսերեն)։ sobory.ru։ Վերցված է 2017-02-03