Սուրբ Նիկոլաևսկի վանք (Արզամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկոլաևսկի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱրզամաս
Հիմնական ամսաթվերը1580
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1580
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nicholas Monastery, Arzamas Վիքիպահեստում

Սուրբ Նիկոլաևսկի վանք (ռուս.՝ Свято-Николаевский монасты́рь), ռուս ուղղափառ եկեղեցու Նիժնեգորոդյան թեմի կանացի վանք։ Գտնվում է Նիժնի Նովգորոդի մարզի Արզամաս քաղաքի Տաճարի հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Իվան Գրոզնու կողմից 1580 թվականին[1]։ Վանքի շինարարը եղել է Արզամաս քաղաքի բնակիչ Ֆեոֆիլակտ Յակովլևը, որը հետագայում ձեռնադրվել է քահանայության։ Սկզբում կառուցվել է Նիկոլաևսկի փայտե եկեղեցին, որի վրա էլ հիմնվում է կանանց մենաստանը։ Նիկոլաևսկի փայտե եկեղեցին մի քանի անգամ հրդեհվել է։ 1683 թվականին կառուցվում է քարե եկեղեցին։ 1723 թվականին վերակառուցվում է հրդեհից հետո։ 1723 թվականին վերակառուցվում է հրդեհից հետո։ 1764 թվականից 3-րդ դասի հանրակացարանային կանանց մենաստան էր[2]։

1811 թվականին փայտե եկեղեցու տարածքում կառուցվում է Տիրոջ Աստվածահայտնության տաճարը, որն օծվում է 1813 թվականին։ 1878 թվականին Նիկոլսկի եկեղեցին վերակառուցվեց։ 1924 թվականին եկեղեցին փակվեց[2], այն վերաբացվեց 1994 թվականին և նույն թվականին էլ օծվեց վերին ձմեռային մատուռը ի պատիվ Տիրոջ Աստվածահայտնության։ 1995 թվականին կայացավ Աստվածահայտնության եկեղեցու ներքևի մատուռի օծումն ի պատիվ Աստվածամոր սրբապատկերի։ Մենաստանում ապրում էին 25 բնակչուհիներ[2]։ 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Նիժնեգորոդի և Արզամասի միտրոպոլիտ Գեորգին կատարեց Աստվածահայտնության տաճարի օծման կարգը[3]։

2001 թվականին վանքին տրվեց Նիկոլսկի եկեղեցին։ 2005 թվականին Նիժեգորոդի և Արզամասի արքեպիսկոպոս Գեորգին աղոթք կատարեց Սուրբ Նիկոլայի վերանորոգված տաճարում[4]։

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին եկեղեցում

  • Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը «Ազատվելով տառապանքների բեռից », եկեղեցի բերվեց սևացած և աստիճանաբար պայծառացավ[1]
  • Աստվածամոր սրբապատկերը «Արժանավայել»

Վերին եկեղեցում[1]

  • Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը
  • Օրհնված Մատրոնայի ու սուրբ հալածյալ Տատյանայի սրբապատկերը և սուրբ մասունքները
  • Օպտինյան ավագների և մյուս սրբերի մասունքներով տապանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Святыни земли Нижегородской. Свято-Николаевский женский монастырь, Нижегородская епархия
  2. 2,0 2,1 2,2 «Действующие монастыри». Нижегородская епархия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  3. Дарья Петрова (2017 թ․ դեկտեմբերի 28). «В Свято-Николаевском монастыре Арзамаса освящен собор в честь Богоявления Господня». Нижегородская митрополия. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  4. «25 мая 2005 года» — 15.00 Молебен Святителю Николаю на месте восстанавливающегося собора Святителя Николая в Никольском женском монастыре в г. Арзамасе. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]