Սուրբ Մինաս եկեղեցի (Զակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մինաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԶակ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,6 մետր
Երկարություն19,47 մետր
Լայնություն10,6 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մինաս եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի հայաբնակ Զակ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Զակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին, որը եղել է ի սկզբանե փայտաշեն և հետո քարաշեն կառույց։ Նման տեղեկություններ մեզ են հասել Վրաստանի հայոց թեմ և Իմերեթի թեմի հոգևորականների և եկեղեցիների տեղեկագրման տվյալներից։

Հին եկեղեցու տեղ նոր եկեղեցու կառուցելու սկիզբը դրվեց 1890-ական թվականներին, սակայն եկեղեցու կառուցումը ավարտվեց 1909 թվականին, քանի որ 1893-1895 թվականների ընթացքում խնդիրներ առաջացան եկեղեցու շինարարական թույլտվության ստանալու հետ կապված։ Եկեղեցու կառուցումից հետո, մոտ երկու տարի անց օծվեց՝ 1911 թվականի ապրիլի 29-ին։ Եկեղեցին բազիլի տիպի կառույց է, այն կառուցված է բազալտից, նրա չափսերն են (17.17 x 10.6) մետր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի երկու մուտք՝ մեկը հարավային, իսկ մյուսը արևմտյան կողմից։ Եկեղեցու պատուհանները գտնվում են հարավային, հյուսիսային և արևմտյան պատերին։ Արևմտյան պատի պատուհաններին կան ելուստներ, որոնց վրա են հենվում կամարները։ Մուտքի վերևի մասում կա տուֆից խաչքար։ Եկեղեցու զանգակատունը գտնվում է արևմտյան մասում, իսկ խորանը գտնվում է արևելյան կողմում։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ, իսկ հյուսիսային պատին տեղակայված է մկրտության ավազանը։

Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Տեր-Կարապետ քահ. Դավթյանը և դպիրներ Հակոբ Տեր-Կարապետյանը ու Մարտիրոս Մկրտչյանը, որոնք քահանայագործել են 1830-1840-ական թվականներին։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի, իսկ արդեն հետխորհրդային տարիներին՝ 1990-ական թվականներին եկեղեցին մաքրվում և բարեկարգվում է Շահեն Մարտիրոսյանի ջանքերով։

Հետագայում եկեղեցին հիմնանորոգվում է ռուսաստանաբնակ Մնացական, Լևոն և Աշոտ Գասպարյան եղբայրների նյութական աջակցությամբ։

Եկեղեցու բակում է գտնվում եկեղեցու հիմնադիր քահանայի և նրա որդու՝ Տեր Մակար և Տեր Հակոբ քհն. Կարապետյանների տապանաքարերը, նաև Գասպարյան եղբայրների կողմից տեղադրված խաչքարերը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ԶԱԿ - ՍՈՒԶԱԿ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ։». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)