Սուրբ Մեծն Ներսես եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մեծն Ներսես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍաթխա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
13,95 մետր
Երկարություն22,75 մետր
Լայնություն13,95 մետր
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Մեծն Ներսես եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սաթխաի Սուրբ Մեծն Ներսես եկեղեցին հիմնադրվել է 1869 թվականին, եկեղեցու կառուցման պաճառ է հանդիսացել այն որ գյուղում բնակչության թվի մեծ աճ կար։

Եկեղեցին ենթարկվել է վերանորոգման 1903 թվականին։ Գմբեթավոր տիպի կառույց է կառուցված անմշակ և սրբատաշ քարերից, ունի նաև զանգակատուն, որը գտնվում է մուտքի վերևի մասում։ Եկեղեցու չափսերն են (22.75 x 13.95) մետր։

Եկեղեցու հոգևոր կազմը եղել է Ստեփանոս քհն. Տեր-Ստեփանոսյանը և Գրիգոր Տեր-Գևորգյանը։

1994 թվականին եկեղեցին վերանորոգվել է, Սաթխա գյուղի բնակիչ Արտյուշ Սանոսյանի կողմից կազմակերպված հանգանակությամբ, որի ընթացքում վերանորոգվոլ է եկեղեցու տանիքը և գմբեթ։

Վերանորոգման աշխատանքների ժամանակ, եկեղեցու դռան շեմի տակ հայտնաբերվել է մի արձանագրություն, որը վերաբերվում էր գյուղի հյուսիս-արևելյան կողմում գտնվող 7 բլուրների վրա կառուցված ամրոցի հիմնադրմանը, ըստ այդ արձանագրության ամրոցը հիմնադրվել է 1658 թվականին։

Ավելի ուշ եկեղեցին հիմնանորոգվում է, Մկոյան և Սանոսյան ընտանիքների բարերարությամբ։

2002 թվականի դեկտեմբերի 15-ին եկեղեցին վերաօծվում է, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ՍԱԹԽԱ - ՍՈՒՐԲ ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)