Jump to content

Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ուկրաինա
ՏեղագրությունՕրեանդա
Դավանանքուղղափառություն
ԹեմՍիմֆերոպոլի և Ղրիմի թեմ
Քարտեզ
Քարտեզ
 Church of Archangel Michael (Oreanda) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հրեշտակապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի տաճար (ռուս.՝ Храм Святого Архистратига Михаила), ուղղափառ եկեղեցու տաճար Ղրիմի Յալթայի քաղաքային խորհրդի կազմում, որը գտնվում է Օրեանդա ավանի մոտ։ Կառուցվել է 2006 թվականին Այ-Նիկոլա լեռան ստորոտին՝ Յալթա-Սևաստոպոլ ավտոմոբիլային ճանապարհի մոտ[1]։ Ղրիմի հարավային ափի տեսարժան վայրերից է։ Տաճարը գտնվում է Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Սիմֆերոպոլի թեմի իրավասության ներքո[2]։

Եկեղեցու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է այն վայրի մոտ, որտեղ գտնվել է հնագույն քրիստոնեական վանք, որի մնացորդները հայտնաբերվել են հնագետների կողմից։ Այդ վայրում Միքայել Հրեշտակապետին նվիրված տաճարի կառուցման գաղափարը պատկանում է Յալթայից Միխայիլ Կարաշկևիչի ընտանիքին, որոնք այլ բարերարների հետ միասին գումար են նվիրաբերել տաճարի կառուցման համար։ 2006 թվականի նոյեմբերի 21-ին եկեղեցին օծվել է Սիմֆերոպոլի և Ղրիմի Լազարի մետրոպոլիտի կողմից։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է Յալթայի հայտնի ճարտարապետ Վյաչեսլավ Բոնդարենկոյի նախագծով։ Ներքին ինտերիերը (իկոնոստասը և սրբապատկերները) մշակել են սրբանկարիչներ Արևմտյան Ուկրաինայից՝ Վ. Գումենյուկի գլխավորությամբ, որը զարդարել է Արևմտյան Ուկրաինայի շատ եկեղեցիներ։

Եկեղեցու շուրջը գտնվող լեռները ստեղծում են անսովոր ակուստիկա։ Քահանաներն այն օգտագործում են եկեղեցու արական երգչախմբի երգեցողության ժամանակ։ Բազմիցս անդրադառնալով ժայռերից՝ երգչախմբի երգեցողությունը ձեռք է բերում մոնումենտալ հնչողություն, որին կարելի է հասնել միայն հատուկ համերգասրահներում։

եկեղեցու պատկերակը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ХРАМ АРХИСТРАТИГА МИХАИЛА, ПГТ. ОРЕАНДА». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  2. «Храм Святого Архистратига Михаила в Ореанде». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дмитренко Адам. Храмы Большой Ялты. — Симферополь: «Світ», 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հրեշտակապետ Միխայիլի տաճար» հոդվածին։