Սուրբ Հարություն եկեղեցի (Խարկով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Տաճարի համայնապատկերը

Սուրբ Հարություն եկեղեցի (ուկրաիներեն՝ Вірме́нська це́рква Сурб Арутю́на у Ха́ркові), Հայ առաքելական եկեղեցու տաճար Ուկրաինայի Խարկով քաղաքում։ Գտնվում է «Կիևսկայա» մետրոյի կայարանի մոտ։ Ճարտարապետը՝ կառուցման պահին Խարկովի գլխավոր ճարտարապետ Պավել Չեչելնիցկի։ Օծված է 2004 թվականի օգոստոսի 24-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարկովում առաջին հայ քահանան եկել սկսել է գործել 1870 թվականին։ Հայկական աղոթքատունը XX դարի սկզբին գտնվում էր Դմիտրևսկի փողոցի վրա։ 1902 թվականին տեղափոխվել է Ինստրումենտալնի նրբանցք, Խարկովի համալսարանի պրիվատ-դոցենտ Ռիխտերի տուն։ Այս տանն էլ ապրում էր քահանան, Սրապիոն Սամուելյան Տեր-Խաչատուրյանը։ 1910 թվականին հայկական եկեղեցին նորից փոխեց հասցեն, տեղափոխվելով Գ. Դավթյանցի տուն։

Սովետական իշխանության առաջին տարիներին հայկական կրոնական համայնքը շարունակում էր իր գործունեությունը։ 1925 թվականի օգոստոսի 3-ին գրանցվեց «Հայկական քարոզչական քրիստոնեական կրոնական ընկերությունը», որը ստեղծվեց Սուրբ Գրիքոր եկեղեցու ներքո։ Այս եկեղեցու շենքը քանդվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։

Նորագույն ժամանակներում նոր հայկական եկեղեցին կառուցվել է Շևչենկոյի փողոցում։ Եկեղեցու հարևանությամբ կառուցվում է հայկական մշակույթի կենտրոնը։ Շինարարության ընթացքում Սուրբ Հարություն եկեղեցում անցկացվում են հայերեն լեզվի, հայաստանի պատմության և պարերի դասընթացներ։