Սուրբ Հակոբ եկեղեցի (Փոքր Խանչալի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի
Սուրբ Հակոբ եկեղեցի (Փոքր Խանչալի).JPG
Սուրբ Հակոբ եկեղեցին 1989 թվականին
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՓոքր Խանչալի, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախք
ԴավանանքԱռաքելական
ԹեմՀայ Առաքելական եկեղեցիՎիրահայոց թեմ
Ներկա վիճակԱնհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
10.33
Երկարություն16.80
Լայնություն10.33
ՇինանյութՔար

Սուրբ Հակոբ եկեղեցի[1], հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող Փոքր Խանչալի գյուղում։ Եկեղեցու հիմնադրման մասին ստույգ տեղեկություններ առայժմ հայտնի չեն[2]։

Եկեղեցու շուրջ տարածվում է գերեզմանոցը, որի տապանաքարերի մեծ մասը թվագրվում են 19-րդ դարով։ Հայտնի է, որ Սբ. Հակոբի եկեղեցու տարածքում եղել է նաև քառակոթող, կոթողային տապանաքարեր, որոնց մի մասի գտնվելու վայրն այժմ անհայտ է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մասին հիշատակություններ հանդիպում են սկսած 1850-ական թվականներից։ 1875 թվականին հիմնովին վերաշինվել է։ Արևմտյան ճակատը սրբատաշ քարից է, իսկ մնացածը՝ կոփածո քարից[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու արտաքին չափերն են՝ 16,80 x 10,33 մ, պատերի հաստությունը՝ 90 սմ։ Երկթեք ծածկի տակ գտնվող տանիքը ներսից պահում են երկու զույգ բոլորաձև սյուներ։ Միակ մուտքը շինության արևմտյան կողմից է։ Հյուսիսային պատի մեջ պահպանվում է մկրտարանի` միակտոր քարից կերտված ավազանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia։ «ՓՈՔՐ ԽԱՆՉԱԼԻ - ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ»։ armenianchurch.ge (hy-am)։ Վերցված է 2021-08-01 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սամվել Կարապետյան, Ջավախք, Երևան, 2006, էջ 531-532։