Սուրբ Հակոբի տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոն

Եկեղեցական տոն
Շաբաթվա օրԴեկտեմբերի տասին հաջորդող կիրակի
Տոնական կերակուրԱքլորով հարիսա և այդ տարվա նոր գինու վայելու
ԿրոնՔրիստոնեություն

Սուրբ Հակոբի տոն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոն նվիրված Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետին։ Նշվում է դեկտեմբերի տասին հաջորդող կիրակի օրը։ Ընտանեկան տոնախմբություն էր հատկապես սրբի անունը կրող մարդկանց տանը։ Խորհրդանշում էր տնտեսական տարվա ավարտը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վարքագրական աղբյուրների Հակոբ Մծբնացին եղել է պարթևական տոհմից և Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին։ Ծնվել է Մծբինում, ապրել է Կեսարիայում, Պարսկաստանում։ Ապրելով արքունիքում ու ունենալով հնարավորություն օգտվելու կյանքի նյութական բարիքներից՝ Սուրբ Հակոբն ընտրում է ճգնավորական կյանքը՝ բռնելով հագևորականի ուղին։ Ըստ ավանդության վերադառնալով Մծբին` հանդիպում է Մարուգե ճգնավորին, և նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշում է բարձրանալ լեռը` տապանը տեսնելու և իր հետ մի մասնիկ բերելու։ Սակայն չկարողանալով հասնել Արարատի գագաթը՝ երկար տանջվելուց և աղոթելուց հետո ննջում է։ Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և տապանից մի մասունք դնում գլխի տակ։ Ըստ ավանդության, Սուրբ Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխում՝ բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվում։ Նոյյան տապանի այդ մասունքը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այն անփուտ փայտից է և դարերի ընթացքում չի քայքայվել[2]։

Տոնն ունի նախընթաց հնգօրյա պաս։ Այս շաբաթապահքը սահմանված չէ Սուրբ Հակոբի պատվին, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը[3]։

Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օրվա առթիվ Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Այդ օրը Հակոբ անունը կրող անձանց անվանակոչության և Հակոբյան գերդաստանների տոնն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ARMENIA, ICH (2022 թ․ փետրվարի 7). «Ավանդական Ծեսեր». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Gasparyan, Hovhannes. «Սուրբ Հակոբ Մծբնեցու տոնն է». www.qahana.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին.
  3. User, Super. «Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի». armenianchurch.ge. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 6-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)