Jump to content

Սուրբ Կարապետ եկեղեցի (Եկատերինբուրգ)

Coordinates: 56°49′15″N 60°37′04″E / 56.820972222222°N 60.617638888889°E / 56.820972222222; 60.617638888889
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
56°49′15″N 60°37′04″E / 56.820972222222°N 60.617638888889°E / 56.820972222222; 60.617638888889
 Armenian Church of St. Karapet, Yekaterinburg Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ եկեղեցի, Եկատերինբուրգ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում։ Համակարգում է Եկատերինբուրգում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Գտնվում է Տվերիտինա փողոց 54-ում։ Ուրալի դաշնային շրջանի հայկական առաջին եկեղեցին է[1]։

Եկեղեցու կառուցումն սկսվել է 2005 թվականին, նախատեսվում էր աշխատանքներն ավարտել 2006 թվականի վերջին (այդ թվականին Ռուսաստանում հայտարարվել էր Հայաստանի տարին[2]), սակայն շինարարությունը ձգձգվել է, և եկեղեցու կառուցումն ավարտվել, ու այն օծվել է միայն 2013 թվականի հոկտեմբերի 14-ին[3]։ Եկեղեցու կառուցումը վերահսկել է Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսսելը[2]։

Սվերդլովսկի մարզում ապրում է մոտ քսան հազար հայ[4], այդ պատճառով էլ եկեղեցու կառուցումը համայնքի համար գերակա խնդիր էր։

Սվերդլովսկի մարզի նահանգապետը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և կաթողիկոսին հրավիրել Սվերդլովսկի մարզ ու մասնակցել հայկական եկեղեցու օծմանը[5]։

Սուրբ Էջմիածնի համաձայնությամբ որոշվել է եկեղեցին օծել ի պատիվ սուրբ Հովհաննես Մկրտչի (սուրբ Կարապետի)։ Առաջին քարի հանդիսավոր տեղադրմանը ներկա է եղել Նոր Նախիջևանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը[6]։

Ճարտարապետական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Ուրալի խիստ կլիմային հարավային քարը չէր դիմանա, որոշվել է Հայաստանից տարված տուֆով միայն եկեղեցին երեսապատել։ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 5-7-րդ դարերի հայկական ավանդական ոճով՝ օգտագործվելով ավելի ուշ շրջանի զարդանկարներ։ Եկեղեցու մակերեսը 15×25 մետր է, բարձրությունը՝ 33 մետր։ Եկեղեցու ծրագրում ընդգրկված է եղել 200 մարդ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Церковь «Сурб Карапет»
  2. 2,0 2,1 В Екатеринбурге будет построена армянская церковь
  3. В Екатеринбурге освящен храм Армянской апостольской церкви
  4. «Община Урала». Региональная общественная организация «Армянская община «Ани-Армения». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. Армянская церковь будет построена в Екатеринбурге
  6. «Сурб Карапет». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Կարապետ եկեղեցի (Եկատերինբուրգ)» հոդվածին։